Մի ինչ որ գաղտնի գործարք է կատարվում: Թուրքիա-Ռուսաստան-ԱՄՆ կասկածելի լռությունը ինձ հուշում է ,որ ինչ որ գործարք է կնքվում: Անգամ քրդերը Թուրքիայում և Սիրիայում մի տեսակ հանգիստ են: Կարող եմ փաստել, որ մեկ ընդ մերթ պաշտոնական Անկարան է ջղագրգիռ հայտարարություններ տարածում, հետո նորից հանդարտվում: Զգացվում է, որ Սիրիայում ԱՄՆ-ի և Ռուսաստանի շահերը համընկել են , իսկ թուրքերը դրանից էլ ավելի են կատաղել, բայց կատաղած կատուն գտնվում է վանդակում ու միայն ֆշշացնում է ,ավել ՝ ոչինչ: Արաբական աշխարհը, մասնավորապես Սաուդյան Արաբիան, ինչպես հանկարծակի հայտնվեց Թուրքիայի կողիքն ,այդպես հանկարծակի էլ անցավ ընդհատակ:

 

Փոխարենը նկատում եմ Ռուսաստանի կողմից ստրատեգիական քայլ, որը ձեռնտու է նաև ԱՄՆ-ին՝ Թուրքիային լռեցնելու համար: Խոսքը վերաբերվում է Սիրիայում ընտրություններ անցկացնելու մասին: Այս ընտրություններով ԱՄՆ-ն կճանաչի Ասադի լեգիտիմությունը և կսկսվի նոր որակի պայքար :Ընտրություններից հետո ներքին անկայուն վիճակը ԱՄՆ-ի և Ռուսաստանի ձեռամբ կանցնի Թուրքիա Էրդողանին պաշտոնանակ անելու համար: Այստեղ Արևմուտքն ու Ռուսաստանը կրկին կփորձեն կռվել իրենց դրածոյի համար, ով կլինի Թուրքիայի նախագահը:

 

Կիլիկիա Հայաստան