Նավթի գների անկման պատճառով Ադրբեջանի տնետեսական դժվարությունները գնալով կծավալվեն ու ահռելի չափերի կհասնեն։ Տնտեսական այդ հսկա կոլափսից խուսափելու համար Ադրբեջանը ստիպված կլինի դիմելու իր մեծ եղբոր՝ Թուրքիայի օգնությանը։ Իսկ Թուրքիան նրան կօգնի միայն այն պայմանով որ Ադրբեջանը վերջնականապես ձեռք քաշի Ռուսաստանից ու դադարեցնի նրա հետ սիլի բիլի անելը։ Ահա այդ ժամանակ Ռուսաստանի գիտակցությանը կհասնի որ Ադրբեջանը վերջնականապես ձեռք է բերել ազատություն Վրաստանի նման թքած ունենալով իր տարածքային ամբողջականության վրա։

 

Այդ պահից սկսած ռեալ հնարավորություն կստեղծվի Արցախի անկախությունը ճանաչելու համար։ Ամբողջ հարցը հիմա Ադրբեջանի երկակի խաղն է Ռուսաստան-Թուրքիա միջակայքում։ Մեկ թուրքին է քսվում մեկ ռուսին։ Երբ ստիպված կլինի կոնկրետացնել իր համակրանքը դեպի Թուրքիան այն ժամանակ էլ կհստականա քաղաքական կացությունը մեր տարածաշրջանում։

 

Համլետ Աբրահամյան