Ի՞նչ կտա Հայաստանին Թուրքիա-Ռուսաստան հարաբերությունների էլ ավելի վատթարացումը: Եթե մեկ աբռով ասելու լինեմ, կասեմ՝ ոչինչ : Հայստանին շատ ավելի օգուտ կտա ասենք Կարսում կամ Իգդիրում քրդական ազատագրական պայքարը, քան Ռուսաստանի ցանկացած տնտեսական, քաղաքական պատժիչ գործողություն, որն ուղղված է ընդդեմ Թուրքիայի: Ռուսաստանը այն ժամանակ կարող է միայն օգտակար լինել Հայաստանին ,երբ մեր վերահսկողության տակ կանցնի պատմական Հայաստանի այն հատվածը, որի վերադարձը իրատեսական է համարվում: Նա այդ ժամանակ հաստատ կցանկա իր ռազմաբազաներն ունենալ այդ տարածքների վրա: Ես մնում եմ այն կարծիքին, որ Հայաստանին հողերի վերադարձ կլինի միայն քրդերի ձեռքով՝ Հայերի օգնությամբ:

 

Չեմ թերագնահատում Ռուսաստանին, սակայն պետք է հաշվի առնենք, որ այդ պետությունն ունի իր ազգային շահ կոչվածը, և կարող է ցանկացած պահի փոխել իր մարտավարությունը: Հայաստանի ցամաքային ու լեռնային տարածքներն այդքան էլ գրավիչ չեն Էգեյան, Միջերկրական ծովերի նեղուցներից: Որքան էլ ոգևորիչ լինի Ռուսաստանի այս կամ հակընդեմ քայլը Թուրքիային, միևնույն ես առայժմ չեմ տեսնում լուրջ, քաղաքական կշիռ ունեցող գործողություններ, որոնք կարող են գոնե մի փոքր ծալել Թուրքիայի ծնկները:

 


Կիլիկիա Հայաստան