Ռուսաստան-Թուրքիա-Ադրբեջան հարաբերությունների ամենաակտիվ, բայց չերևացող կողմը Իսրաելն է:
Իսրաելը այս երեք պետությունների համար, դարձել է շատ կարևոր միջնորդ և լոբբիստ՝ ԱՄՆ հետ հարաբերությունները հարթելու գործում: Մեր քաղաքական գործիչներն ու անալիտիկները, ոչ մի կերպ այս թեման չեն շոշափում, կամ չեն տեսնում, կամ չեն բարցրաձայնում:
Մտել են ռուսամետ-արևմտամետ ավանդական փակուղին և պատեպատ են խփում մտքերը:
Իսրաելը, մեր տարածաշրջանի ամենա ակտիվ խաղացողն է, Իրանական հարցում ամենա շահագրգիռ կողմը:
Հիմնական առևտուրը Իրանի սահմանակից, ազատագրված տարածքների շուրջ է, վերը նշված երեք երկրներից յուրաքանչյուրը, այս խաղում իր շահերը փորձում է համադրել Իսրաելի շահերի հետ, կորցնողը Հայաստանն է...
Հայաստանը Իրանից վախենալով, չունի նորմալ հարաբերություններ Իսրաելի հետ, նույնիսկ դեսպանատուն (Ծիծեռնակաբերդի հարևանությամբ գտնվող տնակը, ուր ապրիլին վազեց Սերժը, հեչ ), Ռուսաստանից վախենալով, Արևմուտքի հետ, Թուրքիայի հետ, ինչու չէ, հենց Ադրբեջանի հետ: Այն ինչ, մենք տարածաշրջանային այս խաղում, ամենաշահեկան դիրքում ենք գտնվում: Ալիևի նման տխմարը, ավելի ակտիվ քաղաքականություն է վարում, իսկ մեր տկարամիտները, երկիրը թուլացրել, հացրել են վասալային աստիճանի:
Ապրիլյան ավանտյուրան ևս առանց Իսրաելի չեր մշակվել, այդ մասին կարելի է ենթադրել, այդ օրերին ադրբեջանա-իսրաելկան, ռուս-իսրաելական և թուրք-իսրաելական ակտիվ հանդիպումներից, ամենա բարցր մակարդակներում:
Արշավանքը դեպի իրան շարունակվում է, մենք այդ ճանապարհին մանրդրամ լինել չենք կարող, դա մեր պետության համար ճակատագրական է լինելու...
Փոխարենը, ունենք հնարավորություն պետության սահմաններն ավելի ընդլյանելու համար...
Արա Արայան