Թուրքիա և Ռուսաստան՝ ոխերիմ թշնամիներ թե՞ դրացի հարևաններ... Նկարում 1-ին աշխարհամարտի ռուսական քարոզչական պաստառ է՝ «Մարտ թուրքերի հետ» (1915 թվականի հունվար):

 

 

Եվ իսկապես՝ արդյո՞ք ոխերիմ թշնամիներ են թուրքերն ու ռուսները: Ինչպես ասում են, արդեն չգիտես, թե ինչին հավատաս: Բառացիորեն երկու ամիս առաջ ականատես եղանք, թե ինչպես մուսուլմանական Կուրբան Բայրամ տոնին ընդառաջ Մոսկվայում մեծ շուքով բացվեց Եվրոպայի ամենամեծ տաճար-մզկիթը: Ռուսաստանի նախագահի հետ կողք-կողքի այդ արարողությանն էր մասնակցում և բոցավառ ելույթ ունեցավ նույն ինքը՝ Էրդողանը: Բոլոր արարողություններն այդ օրը արվեցին ջերմ «բարեկամական» մթնոլորտում և հատուկ ընդգծված շքեղ հանդիսավորությամբ:

 

 

Հիմա էլ ականատես ենք ռուս-թուրքական այս առճակատմանը: Հարց է առաջանում՝ արդյո՞ք դա մեզ ձեռնտու է լինելու: Ոչ, իհարկե: Այդ ամենն արդեն մենք բազում անգամ ոչ բարով «անցել» ենք: Վերջին մեկդարյա մեր պատմության ընթացքում, երբ այդ երկու երկրները «գժտվեցին» իրար հետ՝ 1915-ին տեղի ունեցավ մեր մեծագույն ազգային ողբերգությունը, իսկ երբ արդեն «եղբայրացան»՝ 1921-ին նույնպես տուժեց միայն Հայաստանը: Այնպես որ եկեք զգուշանանք և օտարների ձեռքին կրկին անգամ որպես քաղաքական մանրադրամ չծառայենք:

 

Ռուբեն Շուխյան