Ռուսաստան - Թուրքիա հարաբերությունները կկարգավորվեն մոտ ապագայում, բայց դա կլինի Ռուսաստանի կողմից հրապարակավ Թուրքիային ինչ որ նվաստացուցիչ քայլեր պարտադրելուց հետո: Այս օրերին , երբ Եվրոպական միության գլխին ևս մութ ամպեր են կուտակվել, երբ Եվրոպական մի շարք երկրներ մեղմ ասած Թուրքիայից երես են դարձրել, Թուրքիան ստիպված պետք է գնա Ռուսաստանի հետ մերձեցման: Նա դա անելու է, որպեսզի Արևմուտքի ու Եվրոպայի մոտ խանդ առաջացնի և իր երկրի նկատմամբ մարվող հետաքրքրությունը բարձրացնի:

 

Հուլիսի 1-ին Սևծովյան տնտեսական համագրոծակցության երկրների արտքին գործերի նախարարների հավաքը, որը տեղի կունենա Սոչիում պետք է մասնակցի նաև Թուրքիայի արտաքին գործերի նախարարը, սակայն նրան մինչ օրս հրավեր չի ուղարկվել, մինչդեռ երեկ Թուրքիան հայտարարում էր, որ հրավերք կա ,սակայն իրենք դեռ այն չեն հաստատել: Սա գալիս է փաստելու մեկ բան, որ Անկարան հասկացնել է տալիս Արևմուտքին և Եվրոպային, որ եթե դուք ինձ հետ շարունակեք վարվել այնպես , ինչպես վարվում եք հիմա, ես կհաստատեմ Սոչիում ռուսների հետ փաստացի բանակցային սեղան նստելու հրավերքը:
Այսօր կամ վաղը, երբ տեղի ունենա Էրդողանի և Պուտինի հեռախոսազրույցը կամ տեղի չունենա, ամեն ինչ շատ ավելի պարզ կլինի:

 

Կիլիկիա Հայաստան