Ռուսաստանում Եվրոպական գործարար ասոցիացիան հրապարակել է 2015 թ. ռուսական շուկայում ամենաշատը վաճառված թեթև մարդատար ավտոմեքենաների վարկանիշային դասակարգումը:
Նախորդ տարում, ընդհանուր առմամբ, Ռուսաստանում վաճառվել է 1,6 մլն նոր ավտոմեքենա, որը 35,7%-ով պակաս է, քան 2014 թ.:

 


Մեծ առավելությամբ վաճառքի առաջատարներ են Lada Granta, Hyundai Solaris և Kia Rio մոդելները:
Այսպիսով, Ռուսաստանում 2015 թ. ամենաշատ վաճառված նոր ավտոմոդելների առաջատար տասնյակը հետևյալ տեսքն ունի՝

 


1. Lada Granta (120.182 վաճառված օրինակ)
2. Hyunday Solaris (115.868)
3. Kia Rio (97.097)
4. Volkswagen Polo (45.390)
5. Renault Duster (43.923)
6. Renault Logan (41.311)
7. Lada Largus (38.982)
8. Lada Kalina (35.869)
9. Lada 4x4 (35.312)
10. Chevrolet Niva (31.367)
11. Renault Sandera (30.221)
12. Toyota Camry (30.136)
13. Lada Priora (28.507)
14. Toyota RAV4 (27.102)
15. Nissan Almera (25.977)
16. Skoda Rapid (24.547)
17. Datsun on-Do (23.643)
18. Skoda Octavia (21.373)
19. Kia Sportage (20.751)
20. Nissan X-Trail (20.502):

 


Հ.Գ. Այս տեղեկատվությունը հատկապես արդիական է ռուսական ռուբլու սրընթաց գահավիժման պայմաններում, երբ Ռուսաստանից ներկրումը բավական ձեռնտու է դարձել, այդ թվում նաև՝ նոր ավտոմեքենաների:

 

 

Արմեն Պետրոսյան