Գերմանական Alles Schall und Rauch համացանցային պարբերականը դասակարգել է Երկիր մոլորակի այն քաղաքական գործիչներին, ում խոսքերին չի կարելի հավատալ:
«Ստախոսների» վարկանիշային ցուցակը կազմվել է հրատարակության շուրջ 3000 ընթերցողների շրջանում անցկացված հարցումների հիման վրա:


Ըստ այդմ՝ աշխարհի ամենաստախոս քաղաքաքական գործիչների առաջատար տասնյակը հետևյալ տեսքն ունի՝


1. Գերմանիայի Կանցլեր Անգելա Մերկել, ում չի հավատում հարցվածների 39%-ը
2. ԱՄՆ Նախագահ Բարաք Օբամա (21%)
3. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողան (18%)
4. Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահու (8.5%)
5. Ուկրաինայի նախագահ Պյոտոր Պորոշենկո (7.81%)
6. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտին (1.51%)


7. Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրաս (1.37%)
8. Ավստրիայի դաշնային կանցլեր Ֆայման Վերներ (0.91%)
9. Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդ (0.77%)
10. Շվեյցարիայի նախագահ Սիմոնետա Սոմարուգա (0.44%):
Վարկանիշային ցուցակում ներառվել են նաև այնպիսի առաջնորդներ, ինչպիսիք են Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը (0.3%), Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը (0.1%), իսկ դասակարգման վերջին հորիզոնականը կիսել են Իրանի նախագահ Հասան Ռոհանին և Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը՝ ձայների 0.03%-ով:

 

Արմեն Պետրոսյան