Ֆեյսբուքը երեկ: 05.10.2015
Սահմանադրությունն ու Սահմանադրությունը
Երեկ ԱԺ-ում կրկին Սահմանադրություն բառն ամենաօգտագործվողն էր: Կրկին կրքերը թեժ էին, բայց այդ թեժության մեջ անգամ 104 կողմ հավաքեց Սահմաանդրության փոփոխությունները հանրաքվեի դնելու մասին հարցը: Մարդիկ էլ կային, որ դեմ էին, բայց դե ԱԺ գնալու հավես չեն ունեցել ՖԲ-ում էլ հարմար էր ժողովրդի հետ խոսելն ու կիսվելը: Սենց չի լինի ԷՐԵԽԵԷՔ, եթե մի բանին դեմ եք հիմնավորեք, լաաաաաաաա՞՞՞՞վ, եթե հարգելի պատճառ չկա գոնե նիստերին գնացեք:
Հավաք էր ԱԺ-ի դռների դիմաց, մարդիկ ոչ էին գոռում, բայց սա դեռ ամենը չէ այդտեղ մի հետաքրքիր միջադեպ կար: Ոստիկանները Արամ Մանոկուկյանի թևն ընկած ուղեկցեցին մինչև ոստիկանական մեքենան, Օսիպյանն էլ նույն եռանդով նրան իջեցրեց մեքենայից: Առակս ինչ կցուցանե ո՛չ ոստիկանները գիտեն ում պետք է բերման ենթարկեն ո՛չ էլ պատգամավորներն իրենց տեղը գիտեն: Աչքիս Արամ Մանուկյանն էլ էր ուզում Քաղմասում Սելֆի ունենար:
Սամվել Ալեքսանյանն էլ ամեն ինչից ուզում է գումար աշխատել: Դե մարդն ի՞նչ անի, մի ձեև ընտանիքը պետք է պահի՞, թե՞ ոչ: Հիմա էլ նոր տարիֆ է սահմանել. «Խոսիր Ալեքսանյանի հետ: Մեկ հարցազրույցը ընդամենը 500 դոլար, թե նեղը չեք 500 եվրո»: Հա բա ինչ, հիմա մարդը մարդուն ձրի բարև չի տալիս ուր մնաց հարցազրույց տա: Լրագրողներին մի փոքրիկ հուշում կտամ, մի քիչ սպասեք գուցե ամանօրյա զեղչեր լինեն, ասենք 50 տոկոսանց, իսկ Երևան Սիթիի հաճախորդների համար, ում ամսեկան գնումները 50.000 դրամից ավել են՝ կգործեն հավելյալ զեղչեր: