Բան չմնաց...
ԲՀԿ-ն իր գրասենյակը հիմադրեց ՀՀԿ-ից քիչ հեռու: Ի՞նչ է ստացվում.
ընդամենը մեկ կիլոմետր շառավղի վրա կենտրոնացած են դարերի խորքից եկող ՀՅԴ-ն, շատ կոճակ սեղմող ունեցող ՀՀԿ-ն և մի քիչ առաջ հիմադրված ԲՀԿ-ն: ՀՀԿ-ն իշխանություն ա, ՀՅԴ-ն ինքն էլ չգիտի ինչ ա, ԲՀԿ-ն էլ, ասում են, ընդդիմություն ա: Սենց որ շարունակվի մի հատ հավեսով կոալիցիա կստեղծվի, ԲՀԿ-ն էլ ավտոմատ տարածքի խնդիր չի ունենա: O tempora, o mores!
Ազգային ժողովում անկախ պատգամավորների թվաքանակը միանգամից շատացավ: Ի՞նչ են անելու մեր «անկախները», գոնե այս դեպքում նրանց խոսքը կլսենք, թե նրանք կմնան լուռ, բայց կոճակ սեղմելու մեծ վարպետներ: Առաջարկում եմ կոճակ սեղմողների ֆեդերացիա բացել, համոզված եմ, որ այդ սպորտաձևը զարգացնենք ու մտցնենք օլիմպիական մարզաձևերի ցանկ, բոլոր կատեգորիաներով ոսկին մերը կլինի:
Կանանց իրավունքներից երեկ Հայաստանում շատ խոսեցին: Այնպիսի եռանդով էին խոսում, որ ես մտածեցի՝ ինչ-որ մի բարբարոսական երկրում ենք ապրում, որտեղ կանանց հալածում են: Այ ախպեր Հայաստանում, էդ ո՞ր մի կինն ուզեց գործարար դառնալ՝ չթողեցին, կամ ո՞վ ասեց ուզում եմ քաղաքական գործիչ դառնամ, ասեցին չէ: Թարգեք էլի անիմաստ խոսելը: Հայ իրականության մեջ կինը միշտ էլ հարգվել է ու երևի չկա մի ժողովուրդ, որը հայից շատ բանաստեղծություններ ու երգեր նվիրած լինի իր սիրելիներին ու մայրերին:
Էդգար Խաչատրյան