Բադիկները՝ որպես գլխավոր ու կարևոր հարց...


Մոսկվայի կենտրոնում սպանվել է Բորիս Նեմցովը: Հայեր ջան, մեզնից հասնում է Ֆեյսբուքում միայն գրել, որ ցավակցում ենք, թե չէ ոնց նայում եմ՝ Ֆեյսբուքյան փորձագետների մի ստվար զանգված արդեն բացահայտել է սպանությունը, մեղավորներին գտել է, հիմա էլ անցել է Ռուսաստանը ազատագրելուն: Մի հատ ուշքի եկեք, դուք Ֆեյսբուքում եք ու ձեր դիմաց ընդամենը ստեղնաշար է:

ԱԺ-ում մարտի մեկի դեպքերի հետ կապված ոչ թե քննարկում, այլ բազար է, որտեղ մեկը մյուսին փորձում է ապացուցել, որ իրենք զոհվածների շիրիմներին շատ են գնացել: Դուք էլ ուշքի եկեք, դուք ԱԺ-ում եք, ոչ թե Բիսեդկում: Ցավալն այն է, որ այսպես իրար դեմ պայաքրում են նույն խմբակցության ներկայացուցիչները, որոնք ժամանակին իրար կողք էին կանգնած ու իրար հետ էին պարում:


ԱԺ-ում Բադիկների ու կուռկոռի ձագերի մասին են սկսել խոսել: Ժողովուրդ ջան իրար վիրավորելու ու իրար անվանակոչելու համար հաստատ սխալ վայր եք ընտրել, մենք ձեզ փող ենք տալիս, որ դուք ինչ-որ հարցեր ըտեղ կարգավորեք, ոչ թե ցույց տաք թե դուք որքան եք լեզվից ճկուն: Համոզված եղեք դրսւմ շատ մարդիկ կա, որ մի քանի անգամ ավելի ճկուն լեզու ունեն: Հիշեցնում եմ ժողովուրդն է տալիս ձեր աշխատավարձը, բարի եղեք աշխատեք:


Համացանցում մի շորի նկար էր տարածվել, որի շուրջ լուրջ քննարկում էր ծավալվել, թե ինչ գույնի է այդ շորը: Տարբեր մարդիկ տարբեր բան էին գրում, ինչևէ շորի գույնը այդքան էլ էական չէ: Ես մի բանից եմ վախենում: Մտածում եմ, որ հաջորդ քառօրյային այդ շորի հարցն է քննարկվելու մեր ԱԺ-ում:

 

 


Էդգար Խաչատրյան