Kanye West has won a total of 21 Grammy


Քիմ Քարդաշյանը երեկ հյուրընկալվեց Հովիկ Աբրահամյանին։ Դա մեծ արձագաք է ստացել համաշխարհային լրատվամիջոցներում: Հատկանշական է, որ այդ հանդիպումից հետո նվեր ստացած անմոռուկը մեծ մասայականություն է սկսել վայելել աշխարհում: Ահա այսպես մեկ ժեստով ամբողջ աշխարհն իմացավ հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցը խորհրդանշող անմոռուկի մասին:


Kanye West-ը համաշխարհային մեծության աստղ է ու պետք չէ նրան անտեսել: Էս տղեն 21 հատ գրեմմի ունի, դա երաժշտական ամենապատվավոր մրցանակներից մեկն է: Փորձեք մի քիչ շեղվել Քիմից ու ցեղասպանության մասին մեկ հարց էլ Kanye-ին տվեք: Հավատացած եղեք՝ նրա խոսքն էլ է շատ արժեքավոր Հայոց ցեղասպանության համաշխարհային հնչեղության համար: Թե չէ էս տղեն համեստ, երեխուն գրկած քայլում ա, քիչ ա մնում վրով անցնենք:


ԱԺ-ում փոխանակ լրագրողները գազի գնի մասին հետաքրքրվեն, դրել ԱԺ պատգամավորների կարծիքն են հարցնում Քիմի մասին: Հետո կասեն սենց չի նենցա: Դե բա որ ամեն մեկն իրա պարտականություններն ու գործը մոռանա, էս երկրում էլ էս վիճակը պետք է լինի: Կամ ի՞նչ է նշանակում Աժ ամբիոնից խոսել Քիմի մասին: Ժողովուրդ, ԱԺ-ն ուրիշ բանի համար է: Քիմի մասին խոսեք ԱԺ-ից դուրս ու ոչ որպես պատգամավոր:


Սաուդյան Արաբիայում տղամարդկանց կթույլատրվի շատ սոված ժամանակ ուտել սեփական կանանց: Ստեղ ոչ մի բան չկա քոմենթելու, մարդիկ ասում են կեր մերձավորիդ:

 

 


Էդգար Խաչատրյան