Նոր համաշխարհային ջրհեղեղ ա պետք...


Երեկ մի Ֆրանսահայ ակտիվիստ նռան հյութ է լցրել թուրք դեսպանի վրա: Հիմա Եվրոպան կսարսափի, կխարխափի: «Ո՞նց կարելի է այդպիսի «դաժանություն» անել»., կհորջորջա: Հալալ ա էդ տղուն ու հյութն էլ նռանա ընտրել, որովհետև նուռը հայկական խորհրդանիշ ա համարվում, սաղ լավ է մտածել ու իրագործել: Այսպիսի ակցիաները ևս մեկ անգամ մարդկանց ուշադրությունը հրավիրում են թուրք պաշտոնյաների կեղծ խոսքերի վրա:


Հիմա էլ բոլորը քննարկում են, թե ում հետ ու ոնց էր քնում Նեմցովը: Ժողովուրդ ջան ինքը քաղաքական գործիչ էր ու թե ում հետ կքներ ու ինչ կաներ դա նրա անձնականն է: Գոնե մահից հետո քննարկեք մենակ նրա հանրային գործունեությունը, թե չէ դրել եք մարդու տեղաշորի մեջ խորացել եք, որ ի՞նչ անեք: Մոդել էր ընկերուհին, թե կողքի հայաթի հավաքարարը, հիմա ոչինչ չի փոխում ու դրանով նրան սրանից ավել վնաս հասցնել չի լինի:


Այլընտրանքային ուժերին ու ընդդիմություններին անցանք, հիմա նոր բառ է սկսում շրջանառվել հայ հասարակությունում: Դա «ինստիտուցիոնալ ընդդիմություն» արտահայտությունն է: Մարդիկ տենց էլ չհասկացան ինչ էր այլընտրանքը ու միանգամից սկսեցին քննարկել նոր տերմինը: Մի խոսքով՝ ընդդիմությունների անվանափոխության լուրջ ինստիտուտ ենք հիմնադրել Հայաստանի Հանրապետությունում։ Ուրիշ ինտիտուտները դեռ լիարժեք չեն ձևավորվել:


Աշխարհին նոր ջրհեղեղ ա հաստատ պետք, Սոդոմենք կամաց -կամաց հաստատվում են աշխարհում: Հիմա էլ եռակողմ ամուսնություն ու՝ երեքն էլ տղամարդ: Մեկը կասի՞ ինձ, ինչո՞վ է ներկա աշխարհը Սոդոմ Գոմորից տարբերվում: Կուռքեր ենք ստեղծել, տղեն տղուն ա սիրում, Աստծուն կրկին մեջքով ենք շրջվել ու աշխարհը լցրել ենք սին արժեքներով ու այլասերվածությամբ: Ջրհեղեղնելա քիչ այժմյան մարդկությանը:

 

 


Էդգար Խաչատրյան