Դե մեզ հաղթանակ...


Երեկ տեղի ունեցավ Եվրատեսիլ երգի մրցույթի տեսահոլովակի ու երգի պրեմիերան: Ընդհանուր տպավորություններս լավն են ու հաստատ մրցունակ երգ է: Չնայած կարելի էր ավելին մտածել: Գաղափարը հենց սկզբից ողջունել եմ: Երգիչների ձայները մեկը մյուսից լավն են: Մի խոսքով բոլոր շանսերն ունենք այս տարի հաղթելու համար, եթե չհաղթենք բարձր դիրքն արդեն ապահովված է: Դե մեզ հաղթանակ:


Սահմանադրական բարեփոխումների մասին երեկ շատ խոսվեց ու խոսում էին այնպիսի մարդիկ, որոնք ոչ տեսել են առաջարկվող փոփոխությունները, ոչ էլ սահմանադրությունից բան են հասկանում, ասեմ ավելին նույնիսկ գործող սահմանադրությունը չեն կարդացել: Այ ախպեր, էդքան սրտացավ եք ու չեք ուզում անցնի, սպասեք, կկարդաք կգնաք քվեարկության, այ էնտեղ ձեր քվեն կտաք փոփոխություններին՝ կամ կողմ կամ դեմ, թե չէ հիմա ջուր ծեծոցու է նման ձեր խոսքերը:


Պուտինն ապրիլի 24-ին կլինի Հայաստանում: Ահա այն լուրը, որը կարող է շատ հարցերի պատասխան տալ տարածաշրջանում: կողմ եք Պուտինի՞ն, թե՞ դեմ՝ այս պարագայում որևէ էական նշանակություն չունի, նրա քայլը պետք է ողջունել: Այս քայլից հետո Ադրբեջանն ու Թուրքիան ուղղակի կընկնեն մտորումների մեջ ու շատ հարցերի պատասխան գուցե և ինքնուրույն գտնեն:


ՕԵԿ-ը նոր պատգամավորներ է ինտեգրում: Մի կերպ ԱԺ անցած ՕԵԿ-ը հավակնում է դառնալ մեծությամբ երկրորդ խբակցությունը: Սակայն ՕԵԿ-ը շատ չպետք է ուրախանա քանզի այդ մարդիկլ, որոնք այս պահին կինտեգրվեն ՕԵԿ-ին վաղը շատ հեշտությամբ կարող են լքել այն: Այնպես որ՝ նրանց վրա խաղադրույք կատարել և հանգիստ լինել չի կարելի:

 

 


Էդգար Խաչատրյան