Քիմը հասավ...


Վերջապես ամենահայտնի Քարդաշյանը հասավ Հայաստան: Էս պատմության մեջ ոչ Քիմն ա մեղք, ոչ էլ իրա ամուսինը: Էս ամեն ինչի մեջ ամենամեղքը էն փոքր երեխեն ա՝ երբ նայում ես դեմքին լացակումած,քնկոտ հայացքով հանգաստանալ ա ուզում: Քիմի ամուսնուն էլ պետք է ասենք հալալ ա, որովհետև կողքից նայելուց անգամ երևում ա, որ սիրող ու հոգատար հայր ա: Ոնց նայում եմ՝ նորմալ ընտանիք են ու իրանց հայտնության հետ մեկտեղ համերաշխ:


ՀՀԿ կանայք փորձում են ինչ ինչ ձևերով արդարանալ: Այ տիկնայք, ավելի ճիշտ կլիներ ներողություն խնդրել, քան տարատեսակ էժանագին մեթոդներով արդարանալ։


ԱԺ ամբիոնից լավ կլինի ազգի խնդիրների մասին մտածեք, ոչ թե ձեր սխալներն արդարացնեք: վաղուց չեք տարբերում ինչի համար է ԱԺ ամբիոնը:


Թուրքիան էլ ժողովրդավարության իմիտացիաներ է անում: Սոցցանցեր է բացում օգտատերերի համար: Հայ կնոջ են փորձում պատգամավոր դարձնել ու տարատեսակ ֆալսիֆիկացիաներով են զբաղված: Սակայն այս ամենը ոչ մի կերպ չի արձագանքվում աշխարհի կողմից: Թուրքիան ի վերջո պետք է հասկանա, որ անիմաստ քայլերով չի կարող աշխարհին իր ժողովրդավարության մեջ համոզել։ Նա դա միայն կարող է անել իր պատմության հետ առերեսվելով:

 

 


Էդգար Խաչատրյան