Մանրուք է, բայց հաճելի է...
Եվրատեսիլի եզրափակչում ենք: Հիմա ունենք այն ինչ ունենք: Մեր սփյուռքի ներկայացուցիչները իրենց ձայները տվեցին և մենք պետք է շարժվենք առաջ: Իհարկե սխալ պահվածք ունեն մեր ներկայացուցիչներից որոշները Ավստրիայում, բայց այս անգամ էլ բարձր պահենք մեր ազգի պատիվը ու գոնե սրանից հետո կհասկանանք, որ այդ վիժնին մասնակցել պետք չի:
Ռուսաստանի ներկայացուցիչ Գագարինայի ձեռքին անմոռուկ կար: Առաջին հայացքից ամբողջ աշխարհի համար դա մանրուք է, բայց մեր համար դա հաճելի քայլ էր: Շնորհակալություն Ռուսաստանի ներկայացուցչին: Այս տարի ցեղասպանության հարցում Ռուսաստանը փորձեց իրեն պահել իսկական բարեկամ երկրի նման:
Ընտանքի կենդանի ես պահում ուրեմն հարկվելու ես: Այ քեզ ուղեղներ, այ քեզ օրենք,այ քեզ թազա նորություն: Հիմա, որ ես գնամ շուն առնեմ, ինձ դատի են տալո՞ւ, որ շանս համար գումար չտամ: Լավ էդ գումարը, եթե վերցնում եք ուրեմն ծառայություն էլ պետք է մատուցեք: Ասենք շան կեր տրամադրեք կամ դեղորայք, թե չէ սա գումարի ինքնանպատակ կորզում է հիշեցնում:
Էդգար Խաչատրյան