Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության հրապարակած 2015-ի հունվար-հուլիս ամիսների սոցիալ-տնտեսական նախնական ցուցանիշների համաձայն, Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) նախորդ տարվա հունվար-հուլիսի համեմատ աճել է 4,2 տոկոսով։ Հիշեցնենք, որ հունվարին աճի տեմպը կազմել էր 1,8 տոկոս, հունվար-փետրվարին եւ հունվար-մարտին' 2,5-ական տոկոս, հունվար-ապրիլինի եւ հունվար-մայիսին' 2,7-ական տոկոս, հունվար-հունիսին' 4,2 տոկոս:
Այս տարվա միայն հուլիսին նախորդ տարվա' 2014-ի հուլիսի համեմատ աճը կազմել է 4 տոկոս, իսկ նախորդ ամսվա' հունիսի նկատմամբ' 9,2 տոկոս:
Հիշեցնենք, որ ՀՀ պետական բյուջեում դրված է տարվա կտրվածքով 4,1 տոկոս տնտեսական աճի ցուցանիշը, ՀՀ ԿԲ-ն կանխատեսում է մինչեւ 2 տոկոս տնտեսական աճ, ՀՀ կառավարության միջնաժամկետ ծախսային ծրագրում կանխատեսվում է 1 տոկոս տնտեսական աճ, Համաշխարհային բանկի կողմից' 0,8 տոկոս, իսկ Արժույթի միջազգային հիմնադրամը մինչեւ 1 տոկոս անկում է կանխատեսում:
Անահիտ Գրիգորյան