Հայաստանի ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակած 2015-ի հունվար ամսվա սոցիալ-տնտեսական ցուցանիշների համաձայն, Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) նախորդ տարվա հունվարի համեմատ աճել է 1,3 տոկոսով։ 2015 թ.-ի դեկտեմբերի համեմատ 2015-ի հունվարին արձանագրվել է 52,2 տոկոս ակտիվության նվազում, ինչը բնական է, նկատի ունենալով դեկտեմբերի տնտեսապես ամենաակտիվ եւ հունվարի' տնտեսապես ամենապասիվ ամիսներ լինելը եւ անհամադրելիությունը:
Հիշեցնենք, որ Համաշխարհային բանկն այս տարի Հայաստանի համար կանխատեսում է 3,3 տոկոս տնտեսական աճ:
Մանե Զաքարյան