Ուսումնասիրելով այս տարվա առաջին երկու ամիսների տնտեսական ակտիվությունը, պետք է արձանագրել, որ այն կազմել է 2.5 տոկոս:


Այս տարվա փետրվարի տնտեսական ակտիվությամն ցուցանիշը նախորդ տարվա փետրվարի նկատմամբ աճել է' կազմելով 3.6 տոկոս: Համեմատելով այն այս տարվա հունվար ամսի ցուցանիշի հետ, նույնպես կարձանագրենք ավելացում,որի արդյունքում այն կազմել է 8.3 տոկոս:


Վերը նշված ցուցանիշներին աճին նպաստող գործոններից է գյուղատնտեսության տնտեսական ակտիվության աճը' 3.6%-ով, ինչպես նաև շինարարության ոլորտի հաջողությունները, որտեղ այս ամիս արձանագրվել է 0.8%-ոց աճ:


Խոսելով արդյունաբերական ոլորտի մասին, պետք է արձանագրել ծավալի -1.8% նվազում:Սակայն եթե այս ոլորտից զատենք էներգետիկան, ապա աճը կկազմի 3.7%: Այլ ոլորտերում ևս առկա է տնտեսական ակտիվություն: Մասնավորապես մշակող արդյունաբերությունում' 2.7%, հանքագործական արդյունաբերություն և բացահանքերի շահագործում' 7.2%, ջրամատակարարում, կոյուղի, թափոնների կառավարում և վերամշակում' 4.6% բաժիններում:

 

 

Արմեն Վարդանյան