Հայաստանի ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակած 2015-ի հունվար-մարտ ամիսների սոցիալ-տնտեսական ցուցանիշների համաձայն, Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) նախորդ տարվա հունվար-փետրվարի համեմատ աճել է 2,5 տոկոսով։


Այս տարվա միայն մարտին նախորդ տարվա' 2014-ի մարտի համեմատ աճը կազմել է 2,2 տոկոս, իսկ նախորդ ամսվա փետրվարի նկատմամբ' 13,1 տոկոս:


Հիշեցնենք, որ ՀՀ պետական բյուջեում դրված է 4,1 տոկոս տնտեսական աճի ցուցանիշը, ՀՀ ԿԲ-ն կանխատեսում է մինչեւ 2 տոկոս տնտեսական աճ, իսկ Համաշխարհային բանկը' 0,8 տոկոս, Արժույթի միջազգային հիմնադրամը' 0 տոկոս:

 

 

Լիլիա Գրիգորյան