Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության հրապարակած 2015-ի հունվար-հոկտեմբեր ամիսների սոցիալ-տնտեսական նախնական ցուցանիշների համաձայն, Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 3,5 տոկոսով։ Հիշեցնենք, որ հունվարին աճի տեմպը կազմել էր 1,8 տոկոս, հունվար-փետրվարին եւ հունվար-մարտին' 2,5-ական տոկոս, հունվար-ապրիլինի եւ հունվար-մայիսին' 2,7-ական տոկոս, հունվար-հունիսին եւ հունվար-հուլիսին' 4,2 տոկոս, հունվար-օգոստոսին' 3,9 տոկոս, հունվար-սեպտեմբերին' 3,7 տոկոս:

 


Այս տարվա միայն հոկտեմբերին նախորդ տարվա' 2014-ի հոկտեմբերի համեմատ աճը կազմել է 2,7 տոկոս, իսկ նախորդ ամսվա' սեպտեմբերի նկատմամբ' արձանագրվել է 13,5 տոկոս անկում:

 

Անահիտ Գրիգորյան