Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության հրապարակած 2015-ի հունվար-հունիս ամիսների սոցիալ-տնտեսական ցուցանիշների համաձայն, Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) նախորդ տարվա հունվար-հունիսի համեմատ աճել է 3,8 տոկոսով։ Աճի տեմպը հունվար-մայիսի համեմատ արագացել է: Հիշեցնենք, որ հունվարին աճի տեմպը կազմել էր 1,8 տոկոս, հունվար-փետրվարին եւ հունվար-մարտին' 2,5-ական տոկոս, հունվար-ապրիլինի եւ հունվար-մայիսին' 2,7-ական տոկոս:
Այս տարվա միայն հունիսին նախորդ տարվա' 2014-ի հունիսի համեմատ աճը կազմել է 7,9 տոկոս, իսկ նախորդ ամսվա' մայիսի նկատմամբ աճը երկնիշ է' 15,8 տոկոս:

 

 


Հիշեցնենք, որ ՀՀ պետական բյուջեում դրված է տարվա կտրվածքով 4,1 տոկոս տնտեսական աճի ցուցանիշը, ՀՀ ԿԲ-ն կանխատեսում է մինչեւ 2 տոկոս տնտեսական աճ, ՀՀ կառավարության միջնաժամկետ ծախսային ծրագրում կանխատեսվում է 1 տոկոս տնտեսական աճ, Համաշխարհային բանկի կողմից' 0,8 տոկոս, իսկ Արժույթի միջազգային հիմնադրամը' անգամ մինչեւ 1 տոկոս անկում է կանխատեսում:

 

 

Անահիտ Գրիգորյան