Ճշմարտությունը փնտրելիս մենք բոլորս մեր կյանքի ճանապարհին հանդիպում ենք տարբեր գաղափարների: Նրանք աստիճանաբար ծաղկում են մեր գիտակցության մեջ և տիրում են մեզ՝ որոշ ժամանակով ստեղծելով մեր հայացքների համակարգը:
Հետո այդ ճշմարտությունների մի մասը դեն են նետվում, որովհետև նրանց կարիքը վերանում է, կամ էլ նրանք չեն դիմանում մեր կարծիքներին: Կամ էլ հնարավոր է, որ նոր ճշմարտությունը անհամատեղելի է նախկինների հետ և մրցակցում է մեր ներսում ‹‹արևի›› տակ տեղ ունենալու համար: Կամ էլ ուղղակի նրա համար, որ այդ ճշմարտությունները դադարում են լինել կարևոր մեզ համար: Եվ մենք կորում ենք: Ամեն դեպքում, դատողությունը, որի վրա մենք հիմնվում ենք, դառնում է կասկածելի:
Պատկերացրեք, որ կանգնելով ձեր առագաստի ղեկին, գիտակցելով ձեր բոլոր հնարավորությունները, դուք ոչ մի կերպ չեք կարողանում ընտրել ճիշտ ուղղությունը:

 

 


Ես հիշեցի Անտուան դը Սենտ Էքզյուպերիի «Փոքրիկ Իշխան» գիրքը:
Հիշո՞ւմ եք:
Գալակտիկայի փոքրիկ մոլորակներով ճամփորդության ժամանակ նա հանդիպեց աշխարհագրագետի, ով մեծ գրանցված գրքում նշեց լեռները, գետերը և աստղերը:
Փոքրիկ Իշխանը ուզում էր այնտեղ տանել իր ծաղիկը (այն, որը թողել էր իր մոլորակում), բայց աշխարհագրագետը ասաց նրան.
- Մենք չենք գրանցում ծաղիկներ, քանի որ չի կարելի գրանցել «անցողիկը»:
Եվ աշխարհագրագետը բացատրեց փոքրիկ իշխանին, որ ‹‹անցողիկ›› նշանակում է, գտնվել շուտ անհետացման վտանգի տակ:
Լսելով դա, Փոքրի Իշխանը շատ տխրեց: Նա հասկացավ, որ իր վարդը «անցողիկ է…..»
Եվ ես ինքս ինձ հարց տվեցի՝ գոյություն ունի՞ արդյոք անսասան ճշմարտություն, ինչպես քարաժայռը և անփոփոխ, ինչպես սովորական պեյզաժը պատուհանից նայելիս: Թե՞ ճշմարտությունը այնքան անցողիկ է և փխրուն, ինչպես պոկված ծաղիկը:

 

 


Մակրոտիեզերքի մասշտաբով դա կարող է հնչել այսպես.
- Միթե՞ լեռներին, գետերին և աստղերին նույնպես չի սպառնում շուտ անհետացման վտանգը:
Ի՞նչ է նշանակում ‹‹շուտով›› ‹‹միշտ›› հետ համեմատած:
Եվ այդ դեպքում դուրս չի գալիս, որ լեռները նույնպես անցողիկ են?
Ես կուզենայի փորձել գրելմի քանի գաղափարների մասին լեռների, գետերի գաղափարների, աստղերի գաղափարների, որոնց հետ ես հանդիպել եմ իմ ճանապարհին:
Այդ ճշմարտություններից որոշները, անխոս, ուրիշներին վիճելի կթվա: Հնարավոր է, մի օր նրանք դառնան այդպիսին և ինձ համար: Բայց հիմա, նրանք իմ տեսանկյունից, ամբողջական են և արժանահավատ, և ավելի քան, նրանց կարելի է քննարկել անաչառ գնահատականով, նրանք ենթարկվում են առողջ քննադատության:
Խորխե Բուկայից

Յացեկ Էրկա "Գետնամորու մարգագետինները"

 

 

 

 

Միհրդատ Ռոստոմի Մադաթյան