Երրորդ ճշմարտությունը, որի վրա անհրաժեշտ է հենվել, ես կձևակերպեի այսպես.
Ոչ ոք չի կարող անել այն ամենը, ինչ նա ուզում է,
Բայց…
Ոչ ոք ուժով ՉԻ անում երբեք այն,
Ինչ նա ՉԻ ՈՒԶՈՒՄ:
Ես ինձ համար կրկնում եմ՝
Երբեք չանել այն, ինչ ես չեմ ուզում:
Ընդունել այս համոզմունքը և ապրել՝ հետևելով այս սկզբունքին, հեշտ չէ: Դա նույնպես հենց այնպես պարգև չի տրվում: Հիշեցնում եմ՝ ոչ մի լավ բան հենց այնպես պարգև չի տրվում: Եվ դա շատ լավ է:
Ի՞նչ ես նկատի ունեմ: Եթե ես հասուն մարդ եմ, ապա ոչ ոք չի ստիպի ինձ անել այն, ինչ ես չեմ ուզում: Ամենաբարձր գինը, որ ես կարող եմ դրա համար վճարել, իմ կյանքի գինն է:

 

 


Ես հասկանում եմ, որ կյանքը ամենակարևորն է, և ոչ մի դեպքում չեմ նվազեցնի նրա գինը: Բայց, այնուամենայնիվ, ես կարծում եմ, որ մտածել՝ ‹‹Ես չեմ անելու այս կամ այն բանը››, ընդհանրապես չի նշանակում այն, որ դա մի կյանք արժե: Միշտ չէ, որ մեկը մյուսի հետ կապված է, և այդ համոզմունքների միջև չարժե հավասարություն դնել:
Վերջին ժամանակներս կյանքի գինը սովորաբար ավելի ցածր է: Անշուշտ անհրաժեշտ է հրաժարվել դրանից, քան թե սպասել շրջապատից գովաբանության, քաջալերության, սիրո: Երբեմն դա լինում է շատ տհաճ: Հաճախ գինը, որ անհրաժեշտ է վճարել, երբ օրինակ՝ որոշում ես ասել՝ ‹‹ոչ››, դա քո ընկերների տհաճ կողմերի բացահայտումն է, նայել, թե ինչպես են նրանք երես թեքում քեզանից: Տեսնել, թե ինչպես են նրանք հեռանում:

 


Այդ երեք ճշմարտությունները ՝ լեռան, գետի և աստղերի գաղափարների մասին են:
Ճշմարտությունները, որոնք կախված չեն ո՛չ ժամանակից, ո՛չ հանգամանքներից:
Դրանք այն սկզբունքներն են, որոնք վերաբերում էին ժամանակի նշված պահին, ամեն մի ակնթարթին, այն ամբողջությանը, որին մենք անվանում ենք ‹‹մեր կյանքը››:
ՃՇՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԼԵՌՆԵՐԸ տրված են մեզ այն բանի համար, որպեսզի կառուցենք մեր տունը ամուր հիմքի վրա:
ՃՇՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԳԵՏԵՐԸ՝ որպեսզի հագեցնենք մեր ծարավը և նրանում լողանք՝ նոր հորիզոններ փնտրելով:
ՃՇՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԱՍՏՂԵՐԸ՝ որպեսզի նրանք ցույց տան մեզ ճանապարհը, նույնիսկ ամենամութ գիշերներին:
Խորխե Բուկայից

Յացեկ Էրկա "Ձմեռ"

 

 

Միհրդատ Ռոստոմի Մադաթյան