Ռազմաճակատային երրորդ օրվա դիվանագիտական հարթակի մի քանի նրբերանգ.
-Ռուսաստանն աննախադեպ ակտիվացավ, ու բացի Պուտինից՝ բոլոր ռուս մանրումեծերը խոսեցին, բայց անատամ ու հերթապահ կոչերով: Միակ բոնուսը Լավրովի կողմից Թուրքիայի ներգրավվածության մասին մեսիջն էր, էն էլ՝ ենթատեքստը պարզ է.



-ԱՄՆ-ն անասելի պասիվ է: Էրեկ ձենը դուրս չեկավ, իսկ էսօր ընդամենը Քերի-Լավրով հեռախոսազրույց է եղել: Անգամ Ուորլիքը դեռ նոր թվիթ չունի.
-Շատ ակտիվ է Վրաստանը: Իրենց ԱԳ նախարարն անգամ այց է չեղարկել, որ մնա ու տեղում հետևի զարգացումներին: Ռուսական որոշ ԶԼՄ-ներ, հղում անելով թշնամուն, գրեցին, թե Խիդաշելին Հասանովին հավաստել է, որ Թբիլիսին Բաքվի կողքին է, Վրաստանը չի հերքել: Դեսպանը կարող է գոնե պարզաբանման կանչվել.

 

 


-Կիպրոսի ու Իտալիայի՝ ավանդական բարեկամ երկրների արձագանքը, հատկապես Կիպրոսի՝ մեզ շահեկան հայտարարությունը, ուշացած էին, բայց կարևոր: Հունաստանի լռությունը մտահոգիչ է.
-Մինսկի խմբի տասն անդամ պետություններից դեռևս որևէ կերպ չեն արտահայտվել Պորտուգալիան, Նիդեռլանդները և Ֆինլանդիան: Վաղը ԵԱՀԿ Մշտական խորհրդի հատուկ նիստ կա, տեսնենք ինչ կպայմանավորվեն.
‪#‎NKPeace‬ ‪#‎KarabakhNow‬



Դավիթ Սարգսյան