Սա շատ հին ավանդություն է: Այն մոտ հարյուր տարեկան է:
Կար ժամանակին ՍայկԷ հին քաղաքում, մի անսովոր տաճար: Այդ տաճարը մի հսկայական բուրգի էր նման: Տաճարի գագաթին բարձրանալու համար, նախ պետք էր անցնել երկար սանդուղքով: Ոչ բոլորի ուժերի համար էր այդ ճանապարհը: Սանդուղքը պահպանու էին երեք վիշապներ՝ կարմիր, դեղին և կանաչ: բոլորին, ով ցանկանում էր սանդուխքով բարձրանալ, վիշապները մեկ դժվար հանելուկ էին տալիս: Շատերն էին փորձել գտնել երեք վիշապների տված դժվար հանելուկի պատասխանը, սակայն ցավոք, ոչ ոքի դա չէր հաջողվել:

 


Սակայն մեկ անգամ, հին տաճար եկավ արդեն ոչ երիտասարդ մի մարդ: Եկել էր նա հեռավոր հյուսիսային երկրից, որը գտնվում է Սայժ-Շու կոչվող երեք կախարդական բլուրներից այն կողմ: Այդ ճամփորդի անունն էր Նա-Լի:
Իր ամբողջ կյանքի ընթացքում, Նա—Լին երազել էր հայտնվել այդ հին տաճարի գագաթին: Երեք վիշապների և նրանց ոչ հեշտ հանելուկի մասին Նա-Լին լսել էր և շատ կարդացել: Եվ ահա, վերջապես, նա որոշեց իր երջանկությունը փորձել:
Մոտանալով տաճարին, Նա-Լին հարգալից խոնարհվեց երեք վիշապների առջև:
— Բարև, Փնտրող, — եռաձայն մռնչացին իմաստուն վիշապների ձայները: — Դու եկել ես, որ որ բարձրանաս մեր հին տաճարի ամենագագա՞թը:

 


— Այո, — պատասխանեց Նա-Լին:
— Իսկ Դու գիտե՞ս, մարդ, թե ինչ է քեզ սպասում ամենագագաթին, — հարցրեցին նրան վիշապները
— Ոչ, չգիտեմ, — ազնվորեն պատասխանեց Նա-Լին
— Այդ դեպքում ինչու՞ ես ուզում այնտեղ հայտնվել:
— Որպեսզի տեսնեմ և իմանամ, թե ինչ կա գագաթին:
— Դե ինչ, — գոհ մնացին պատասխանով վիշապները: — Դե ուրեմն լսիր մեր հանելուկը: Մենք երեք վիշապ ենք, երեք եղբայր:
— Ես, — ասաց կարմիր վիշապը, — ԱհՕ-ն եմ: Ես կրակն եմ, ուժը և իշխանությունը:
— Ես, — ասաց դեղին վիիշապը, — ՀայկՕ-ն եմ: Ես լույսն եմ, խելքն ու գիտելիքը:
— Իսկ ես, — ասաց կանաչ վիշապը, — ՀարՕ-ն եմ: Ես ջերմությունն եմ, շարժումն ու կյանքը:
— Ի՞նչ է մեզ երեքիս կապում իրար հետ, — հարցրեցին վիշապները: — Եվ ինչու՞ մենք առանց իրար չենք կարող ապրել: Պատասխանիր այդ հարցերին, Փնտրող, և տաճարի գագաթը քեզ համար հասանելի կդառնա:

 


Մտածեդ-մտածեց Նա Լին և արդեն ուզում էր պատասխանել երեք վիշապներին, սակայն վերջին վայրկյանին միտքը փոխեց և որոշեց հեռանալ:
— Կանգ առ, — կանգնեցրեցին մարդուն վիշապները: — Մի շտապիր հեռանալ: Հեռանալ՝ միշտ էլ կարող ես: Բախտդ փորձիր: Տուր մեր հանելուկի Քո պատասխանը: Թող քո պատասխանը սխալ լինի, սակայն Դու դա կբարձրաձայնես այլ ոչ թե կխեղդես հավերժ լռության մեջ:
— Օ, իմաստուն վիշապներ, — մեղավոր ասաց Նա-Լին, — ես պատասխան ունեմ, սակայն նա այնքան հասարակ է, որ ամաչում են բարձրաձայնել: Հասկանում եք, իմաստուն վիշապներ, փորձելով գտնել Ձեր առաջարկած հանելուկի պատասխանը, ես ակամայից հիշեցի իմ տան հին օջախը: Ամեն երեկո ես այնտեղ կրակ էի վառում: Այդ կրակի լույսը լուսավորում էր իմ ողջ փոքրիկ սենյակը, իսկ նրա ջերմությունը, տաքացնում էր ինձ նույնիսկ խիստ ցրտերի ժամանակ՝ պահպանելով իմ կյանքը:

 

Կրակը, լույսը և ջերմությունը՝ միիասնություն են, այնպես ինչպես միասնություն են ուժն ու իշխանությունը, խելքն ու գիտելիքը, շարժումն ու կյանքը: Այս ամենն առանց իրար չի կարող գոյություն ունենալ: Չի կարելի ուժ ձեռք բերել չստանալով գիտելիք, իսկ գիտելիքը անհնար է առանց խելքի: Հնարավոր չէ ապրել չշարժվելով առաջ, չզարգանալով: Եվ անհնար է իշխանության հասնել, չճանաչելով գիտության մեծ ուժը:
— Օ, Փնտրող, — գոհունակությամբ ասացին երեք վիշապները, — դու մեծ իմաստուն ես: Անցիր, գագաթը սպասում է քեզ:

 


Եվ Նա-Լին սկսեց իր երկար ճանապարհը հին տաճարի գագաթը տանող երկար սանդուղքով: Հասնելով գագաթին, Նա-Լին զարմացած էր այն բանի վրա, որ այնտեղ ոչ ոք չկար, այնտեղ միայն մի երկրորդ սանդուղք կար, որը տանում էր դեպի ներքև: Մի փոքր նստելով տաճարի գագաթին, Նա Լին դանդաղ սկսեց իջնել բուրգից: Սակայն իջնելով հին տաճարի գագաթից, Նա Լին ավելի շատ զարմացավ, քանզի նրա առջև, օվկիանոսի պես լցվեց մթությունը, որի մեջ փոքրիկ կղզիների նման շողշողում էին բազմագույն աստղերը: Հետ շրջվելով, Նա-Լին նկատեց, որ հին տաճարը նրանից լողալով հեռացել է ինչ որ հեռու տեղ՝ իր սանդուղքներով և հանելուկներով, իսկ նրա շուրջը ծփում էր անսահման և ազատ տիեզերքը, մեծագույն տիեզերքն ու երկար սպասված ազատությունը:
Ավա Արդոյից

 

Կլոդ Վերլինդ "Ամբոխը"

 

 

Օրվա առակը՝ Երեք վիշապ՝ մեկ ճանապարհ - 24 սեպտեմբերի #madatyan
www.psyhelp.am և www.psyarmenia.com -ից

 

 

Միհրդատ Ռոստոմի Մադաթյան