Դպրոց եկան երկու երիտասարդ ուսուցիչներ: Մեկը ասաց իր աշակերտներին.
- Գնա՛նք լեռներ, փորձենք ճանաչվել աշխատասիրությամբ:
Հաջորդ ուսուցիչը աշակերտներին ասաց.
- Խելացին լեռներ չի գնում, կճանաչվենք ավելի հեշտ ճանապարհով:
Առաջին ուսուցիչը չհրաժարվեց իր սկզբունքներից և իր աշակերտներին տարավ դժվար, ժայռոտ, անմատչելի և բարձր լեռներ: Եվ այդպես տասը տարի:
Երկրորդ ուսուցիչը նույնպես չհրաժարվեց սկզբունքներից և իր աշակերտների հետ գնաց միևնույն լեռները և նրանց համար ամենուր փնտրեց հեշտություն և հարմարություն: Եվ այդպես տասը տարի:
Առաջինները իրենց գիտելիքները կոփեցին կյանքով և նրանց մոտ ձևավորվեց բարձրյալի Հոգին, նրանց համար բնական դարձավ համաչափ մտածողությունը:

 

 


Մյուսները՝ գիտելիքները վարժում էին խելքով, և նրանց մոտ ձևավորվեց հարթ հոգին, իսկ մտածողությունը նրանց մոտ դարձավ եռաչափ:
Առաջինները սովորեցին թռչել: Երկրորոդները սովորեցին փորել: Առաջինները սովորեցին ամեն ինչ տեսնել իրենց շուրջը, իսկ երկրորդները ՝ տեսնել միայն իրենց քթից այն կողմ:
Դժվար կլինի կռահել՝ ինչպես են կառուցում իրենց կյանքը առաջինները , և ինչպես՝ երկրորդները:
Ինչպես ասվում է՝ ստեղծե՛ք հերոսներ: Ուսուցիչը, ով դաստիարակում է իր աշակերտներին հերոսների ոգով, արդեն հոգու հերոսներն են:
Շալվա Ամոնաշվիլիից

Յացեկ Էրկա "Շտապ առաքում"

 

Օրվա առակը՝ Երկու ուսուցիչներ, երկու սկզբունքներ - 28 հոկտեմբերի #madatyan
www.psyhelp.am և www.psyarmenia.com -ից

 

 

Միհրդատ Ռոստոմի Մադաթյան