Ըստ որոշ արաբական և եվրոպական լրատվամիջոցների հաղորդումների՝ սեպտեմբերի 4-5-ին ամերիկյան օդուժի կողմից Իրաքի Մոսուլ քաղաքի շրջակայքում «Իսլամական պետություն» (ԻՊ) իսլամական ծայրահեղ արմատական կազմակերպության դիրքերին հասցված ավիահարվածների հետևանքով սպանվել են կառույցի ղեկավար կազմի 3 անդամներ, այդ թվում ղեկավարն՝ իրեն «խալիֆ» հռչակած Աբու Բաքր ալ-Բաղդադին, նրա օգնական, կառույցի երկրորդ դեմքը հանդիսացող Աբու Խաջար ալ-Սուրին, ինչպես նաև ԻՊ-ի ռազմական խորհրդի ղեկավար, պայթուցիկ սարքերի հարցերով գլխավոր փորձագետ Թալ Աֆար Աբու Ալլան.ավիահարվածներն իրականացվել են հատուկ ստացված հետախուզական տվյալների հիման վրա:


Եթե Իրաքի ԶՈՒ ԳՇ-ի կողմից վերջին 2 իսլամականների սպանության մասին տեղեկատվությունը հաստատվում է, ապա նույնը չի կարելի ասել ալ-Բաղդադիի մասին: Նշվում է նաև, որ կառույցի ղեկավար շրջանակները վերոնշյալ հարձակումից հետո հեռացել են Սիրիա:

 

 

Արմեն Պետրոսյան