«Իրաքի և Շամի Իսլամական Պետություն» իսլամական ծայրահեղ արմատական կառույցն, Իրաքում արձանագրած հաջողություններին զուգահեռ, նաև լուրջ կորուստներ է կրում: Այսպես, քրդական սոցիալական ցանցերում տեղեկատվություն է տարածվել այն մասին, որ Մոսուլում ընթացող մարտերի ընթացքում անցյալ գիշեր սպանվել է կառույցի առանցքային դեմքերից մեկը՝ չեչեն դաշտային հրամանատար Աբու Ումար ալ-Շիշիանին:

 

Տարբեր բլոգներում շրջանառվում են սպանությանն առնչվող տեսանյութ, տարաբնույթ լուսանկարներ (դրանք բավականաչափ սահմռկեցուցիչ տեսարարններ են պարունակում, ինչի պատճառով էլ չեմ հրապարակում), որոնցում պատկերված անձանց և ալ-Շիշիանիի միջև, ինչ խոսք, որոշակի նմանություն կա, մինչդեռ տեղեկատվության հավաստիության հարցում վստահաբար պնդելը ևս սխալ է, քանի որ չեչեն ջիհադականի սպանության մասին լուրեր բավականաչափ հաճախ են շրջանառվում:

 

Արմեն Պետրոսյան