«Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը, որը վերջին ամիսների ընթացքում մի շարք աղմկալի ահաբեկչական հարձակումներ է իրականացրել իր վերահսկողության ներքո գտնվող տարածքնրից դուրս՝ Փարիզում, 2015թ. նոյեմբերի 13-ին, Ստամբուլում՝ ընթացիկ տարվա մարտի 19-ին, Բրյուսելում՝ մարտի 22-ին, հերթական բռնարարքն է իրականացրել Իրաքի մայրաքաղաք Բաղդադից հարավ գտնվող հիմնականում շիայաբնակ Իսքանդարիա քաղաքում:

 


Ծայրահեղական կառույցի անդամ մահապարտ-ահաբեկիչը պայթուցիկ սարքը գործարկել է մարզադաշտում՝ ֆուտբոլային հանդիպման ընթացքում. պայթյունի հետևանքով զոհվել է 41 մարդ, այդ թվում նաև՝ Իսքանդարիայի քաղաքապետը, վիրավորվել՝ ավելի քան 100-ը...
Վերոնշյալի համատեքստում, ամենաուշագրավ ու «մարդկային» ևրևույթն այն է, որ համաշխարհային մեդիադաշտը շարունակում է հեղեղված մնալ օրեր առաջ տեղի ունեցած Բրյուսելի ահաբեկչության վերաբերյալ տարաբնույթ հրապարակումներով, իսկ իրաքյան ողբերգական միջադեպին անդրադարձել են եզակի լրատվամիջոցներ...
Հ.Գ. Խորին ցավակցությունս եմ հայտնում բարեկամ իրաքցի ժողովրդին:

 

Արմեն Պետրոսյան