Մի շարք իրավապաշտպան կազմակերպությունների հաշվարկների համաձայն՝ «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպությունն իր գոյության ողջ ընթացքում(«խալիֆայություն» հռչակելուց ի վեր՝2014թ. հունիսից, մինչև 2016թ. մայիս) «շարիաթական» դատական համակարգի կայացրած վճիռների հիման վրա իրականացրել է 4144 մահապատժի:
Նույն կառույցների հավաստմամբ՝ մահապատժի տեսարանները յուրօրինակ շոուի վերծելու, դրանց տեսագրությունները տարածելու պատճառով ծայրահեղական կազմակերպության կողմից իրականացված մահապատիժները շատ ավելի ազդեցիկ են եղել և առավել լայն հնչեղություն ստացել, մինչդեռ դրանք իրենց թվաքանակով համեմատական են, ասենք, Չինաստանում, Սաուդյան Արաբիայում տարեկան կտրվածքով իրականացվող մահապատիժների թվաքանակի հետ:
ԻՊ-ի կողմից մահապատժի ենթակա «հանցագործությունների» շարքում են լրտեսությունը, հավատուրացությունը, միասեռականությունը, դասալքությունը, թշնամուն ցուցաբերված աջակցությունը և այլն, իսկ մահապաժի միջոցները՝ բավական բազմազան՝ արդեն դասական դարձած գլխատումից, մինչև զանգվածաբար ողջ թաղելու եղանակները:
Արմեն Պետրոսյան