Ռուսներն ասում են, որ Դեր Զորի մոտ ռուսական ավիահարվածների հետևանքով սպանվել է Իսլամական պետության ռազմական ղեկավարը (պատերազմի նախարարը)՝ Գուլմուրադ Հալիմովը:
Հալիմովը տաջիկ է, եղել է Տաջիկստանի ՆԳ հատուկ նշանակության ջոկատի հրամանատարը, ունեցել է ռազմական պատրաստության լուրջ փորձ (այդ թվում ամերիկյան ուժայինների հետ համագործակցության փորձ), բայց Իսլամական պետության «ռազմական ղեկավար», «պատերազմի նախարար» և այլ տիտղոսներով Հալիմովին բնորոշելը հիմարություն է:
Սարգիս Գրիգորյան