Հարցս ուղղում եմ նրանց, ովքեր կերել են միլիոններ ու մարսել...
էն, որ ամեն տարի ասֆալտ եք փռում գետնին ու ձեր հաշվարկների մեջ չեք սխալվում, որ ամեն տարի նույն ամսին ճաքճքվի, փչանա ու կրկին միլիոններ դուրս քաշեք բյուջեից ու կրկին ասֆալտ փռեք, թե տեսեք, տեսեք մենք ինչ սրտացավ ենք, անվան տակ, հարստանաք ու չաղանաք...

 

էդ ոնց է լինում, որ միայն Բաղրամյան փողոցի (մի հատված) ասֆալտը ճաք չի տալիս... Բաղրամյան փողոցի գետինը, ինչ նյութից եք շաղախել... հարց նրանց, ովքեր միլիոններ կերան ու Երևան քաղաքում բերեցին ու նստարաններին ինչ-որ անշնորք արձաններ տնկեցին, հետո արձանները վերացրեցին...

 

Ձեր նպատակը, որն է պարոնայք հաստակաշիներ, միլիոններ են պետք մեր անունից, մեր քաղաքի անունից մի գռփեք ու օգտագործեք ձեր կարիքների համար, դուք լավ էլ տիրապետում եք գողությանը, ուրիշ բան մտածեք... հարցերս պատասխանների է սպասում...

 

 

Արթուր Հայրապետյան