Պարույր Հայրիկյանը ուներ հնարավորություն անմահանալու հայոց պատմության մեջ մի շատ ավելի լուրջ դերակատարմամբ, քան նույնիսկ անկախության համար մղած պայքարն էր։ Նա հնարավորություն ուներ հաղթական ավարտին հասցնելու կգբ-ի դեմ իր պայքարը և իրական անկախացման նոր հնարավորություն կամ հնարավորության համար անհրաժեշտ նախապայման ստեղծելու հայ ժողովրդի համար։ Նա ուներ հնարավորություն հետաձգելու ընտրությունները և Հայաստանում նախագահական ընտրությունների անցկացման ժամկետը տեղափոխելու գարուն, երբ Ազատության հրապարակում կգիշերեին ոչ թե հազար կամ երկու հազար մարդ, այլ տասնյակ հազարավոր, ու Հայաստանի բոլոր տեսակի զինված ուժերը ի վիճակի չէին լինի ցրել նրանց։ Պարույր Հայրիկյանը կարող էր շտկել Լևոն Տեր- Պետրոսյանի հրաժարականի արդյունքում հեղափոխության համար անբարենպաստ եղանակի անհարմարությունը՝ այդպիսով սկիզբ դնելով պերմանենտ հայկական գարուններին և ժողովրդի պերմանենտ հաղթանակին։ Բայց նա համաձայնեց շատ ավելի համեստ, երկրորդական, նույնիսկ երրորդական դերի։ Հայրիկյանի դերն այսօրվա քաղաքական դաշտում այլևս մասովկայի մեջ է։