Ինչպես սպասելի էր' համացանցը արդեն ողողվել է այն հոդվածներով, թե ինչու Լևոն Տեր-Պետրոսյանը ոչ մի կերպ չի անդրադառնում Պարույր Հայրիկյանի մահափորձին: Երկար-բարակ վերլուծություններ են արվում ու, ինչպես միշտ, ամեն մեկը սեփական միտքը ներկայացնում է որպես «դարի գաղտնիքի» բացահայտում: Ի տարբերություն մեր քաղաքական գործիչների մեծամասնության' Տեր-Պետրոսյանը արկածախնդիր չի ու այդպիսին չի եղել երբեք: Նա երբեք իրեն թույլ չէր տա նման հարցով հրապարակային վերլուծություններ անել ու հետքաննության տակ գտնվող գործի վերաբերյալ ինչ-որ կարծիքներ հայտնել, այն էլ' դեպքից ժամեր անց: Ժամեր անց, քանի որ գրեթե ամբողջ քաղաքական (ոչ միայն) գործիչները դեպքից մեկ, երկու ժամ հետո արդեն հստակ վարկածներ էին նշում ու համոզմունքներ էին հայտնում: «Պնդումներ» էլ կան, որ ոմանք նույնիսկ Հայրիկյանից շուտ էին հիվանդանոց հասել...