Էս թեկնածուի իմացության վրա արդեն խիստ կասկածում եմ. նրա իրավաբանները կամ խորհրդատուները պետք է հուշեն նրան, որ ի վերջո Հայրիկյանը չէ, որ պետք է այնքան անհաղթահարելի համարի խոչընդոտները, որ նոր ընտրություններ նշանակվեն: Այդ որոշումը կայացնում է ՍԴ-ն: Եվ ի վերջո Հայրիկյանը, կներեք, էդքան էլ անկարող չէ, որ ՍԴ-ն որոշի, որ պետք է նոր ընտրություններ նշանակվեն....Եվ որպես հուշում պետք է կարդալ ՍԴ 52 հոդվածը, որը սահմանում է. «Հանրապետության Նախագահի թեկնածուներից մեկի համար անհաղթահարելի խոչընդոտներ առաջանալու դեպքում Հանրապետության Նախագահի ընտրությունը հետաձգվում է երկշաբաթյա ժամկետով: Անհաղթահարելի ճանաչված խոչընդոտները չվերանալու դեպքում նշանակվում է նոր ընտրություն, իսկ քվեարկությունն անցկացվում է նշված երկշաբաթյա ժամկետը լրանալուց հետո՝ քառասուներորդ օրը: Մինչև քվեարկության օրը թեկնածուներից մեկի մահվան դեպքում նշանակվում է նոր ընտրություն, իսկ քվեարկությունն անցկացվում է նոր ընտրություն նշանակելուց հետո՝ քառասուներորդ օրը»:
Կից նյութն` այստեղ: