Քիչ անց կմարի նախագահական ընտրությունների վերջին ինտրիգը: Վաղը Հայրիկյանը հավանաբար կհայտարարի, որ չի դիմում ՍԴ՝ նախագահի ընտրությունները հետաձգելու պահանջով: Ֆեյսբուքում կմարեն լույսերը և ներս կմտնեն փերիները...
Եվս մի քանի օր կշրջանառվեն մի քանի սրտառուչ վարկածներ՝ մահափորձի կազմակերպիչների մասին, կհնչեն անորոշ ակնարկներ՝ Ասորեստանի և Հին Հռոմի հատուկ ծառայությունների՝ մահափորձին առնչությունների մասին...
Ոստիկանությունը կտարածի խրոխտ հայտարարություններ, որ ամեն ինչ անելու է՝ հանցագործության արագ բացահայտման համար, մի քանի բարոյախրատական մեջբերում կանի Աստվածաշնչից, և մենք մեզ ապահով կզգանք...
Անդրեասը ևս փորձ կանի դիմելու ՍԴ՝ ընտրությունները հետաձգելու պահանջով, սակայն կմերժվի՝ ֆեյսբուքի քոմենթագիրների համար ապահովելով մեկուկեսօրյա հոգևոր սնունդ:
Վերջապես մեկ երկու հղում կլինի այն մասին, թե անհասկանալի առաքելությամբ թեկնածուն ինչպես մեղմիկ ու անհետագիծ լքեց ընտրապայքարը՝ պետության քսակը համալրելով 8 միլիոնով...
Հետո կարթնանանք ապահով Հայաստանում, կշարունակենք մեր կյանքից բողոքել, խանգարել պետության զարգացման անսասան երթը, ինքներս էլ չհասկանալով, թե խանգարում ենք, որ ի՞նչ անենք...
Եթե անգամ Հայրիկյանը դիմի ՍԴ և ընտրությունները հետաձգվեն՝ այս ստատուսը կարդացեք նորից: Կլինի նույն ընթացակարգը՝ ժամանակագրական թեթևակի շեղումներով...
Եվ վերջ...