Գարուն է Գալու թեժ է լինելու...


Քաղաքական դաշտը մի պահ երեկ սառեց։ Մոտ 15-20 րոպե գրեթե ոչ ոք ոչինչ չէր կարողանում ասել: Դե շոկից հետո միշտ էլ այդպես է լինում: Էս իշխանությունը մեր ընդդիմության կամ, ինչպես իրենք են ասում ոչ իշխանականների համար էլ ի՞նչ անի: 2 տարի ա գոռում են՝ թեժ աշուն, թեժ գարուն և այլն, բայց այդպես էլ այդ թեժությունը չի գալիս, իշխող կուսակցությունն էլ հոգնեց այդ ամենից ու ինքը թեժության սկիզբը դրեց: Մեկս մեկով էլի...ՀՀԿ-ն էլ պետք է պատրաստ լինի հարվածների... Մի խոսքով՝ սկսեցինք հետևել:


Բերձորի թեման բերվեց ու անհատականացվեց և ամբողջ խոսակցությունն սկսեց ծավալվել Սեֆիլյանի շուրջ: Ժողովուրդ ջան Սեֆիլյանն այնտեղ լիներ չլիներ կարևոր չի: Եկեք դեպքին գնահատականներ չտանք։ Մենք կարանք միայն դատապարտենք, որովհետև ծեծը յուրաքանչյուր պարագայում վատ երևույթ է: Չմոռանամ նշել, որ վատ է նաև, երբ Մարտական ընկերներն են իրար դեմ դուրս գալիս:


Եվրոտեսիլի թեման գնալով զարգանում է: Հիանալի գաղափար է՝ նոր խումբ հավաքել 5 տարբեր աշխարհամասերից ու այդպես ներկայանալ: Իհարկե, այս տարի ամեն ինչ պետք է հիշեցնի ցեղասպանությունը, բայց պետք չէ նաև մոռանալ ցեղասպանության հարյուրամյա տարելիցից հետո եկող ժամանակների մասին: 100-ամյա տարելիցը վերջը չէ։ Դրանից հետո մեր պայքարը հանուն մարդկության ավելի համախմբված պետք է լինի:

 

 

Էդգար Խաչատրյան