«Երևանի պաշտպանության ճակատ» նախաձեռնության համակարգող Բաբկեն Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ի՞նչ եք ընկել Գարիկի հետևից, ինչ ասես` կգրեն Արարատի գերհզոր մարզպետի մասին: Մարդը ո՛չ տուն ա առել, ո՛չ վերջերս թանկարժեք մեքենա ու ոչ էլ իր մոտիկի գարաժում է կանգնացնում այդ մեքենան: Օրը 25 հեկտար մարդն զբաղված է հարազատներին պաշտոնների տեղավորելով, մարզի խնդիրները բազմապատկելով, կորոնավիրուսով վարակվածներին գույքագրելով և բազմաթիվ այլ հերոսություններով:

Հեռու մնացեք Նիկոլի ամենասիրած մարզպետից, գնացե՛ք կոկորդիլոս թռցրեք, ինչ ուզում եք արեք, բայց թողեք թող մարզպետը գիշեր-ասֆալտ աշխատի»:

 
 
604 | 0