Կարևոր օրենսդրական խնդիրները լուծելու փոխարեն` ինչի եք տխմար օրենքներ ընդունում և դրա համար էլ պարգևավճար ստանում: Հարցը Ֆեյսբուքի իր էջում բարձրացրել է «Հանրային վերահսկողության կենտրոն» ՀԿ նախագահ Բաբկեն Հարությունյանը:
«Այսօր Նիկոլը հայտարարեց, որ կորոնավիրուսով բոլոր հիվանդներին հայտնաբերել հնարավոր չէ, քանի որ շատ վարակակիրներ, չիմանալով իրենց վարակված լինելու մասին, հաղթահարում են վիրուսը, բայց վարակում են այլոց: Այսինքն վիրուսի տարածումն անվերահսկելի է և հնարավոր չէ իմանալ, թե ով ումից է վարակվել: Մի երկու ամիս առաջ էլ իրենցքայլական պատգամավորները օրենք են ընդունել, որ կորոնավիրուսով վարակելը պատժվում է», գրել է Բաբկեն Հարությունյանը եւ մեջբերել օրենքը․
Տուգանք նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկից ութհարյուրապատիկի չափով, կամ կալանք՝ առավելագույնը մեկ ամիս ժամկետով, կամ ազատազրկում՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով:
Նույն արարքը, որը կատարվել է՝
երկու կամ ավելի անձանց նկատմամբ,
անչափահասի նկատմամբ, ակնհայտ հղի կնոջ նկատմամբ՝ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի ութհարյուրապատիկից հազարապատիկի չափով, կամ կալանքով՝ երկուսից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ մեկից երեք տարի ժամկետով: Նույն արարքը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ՝ պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից հինգ տարի ժամետով:
«Հարց է առաջանում` ինչ իմաստ ուներ ընդունել օրենք, եթե հնարավոր չէ ապացուցել, թե ով ում է վարակել : Կարևոր օրենսդրական խնդիրները լուծելու փոխարեն` ինչի եք տխմար օրենքներ ընդունում և դրա համար էլ պարգևավճար ստանում: Ոչ բարով քայլարած իշխանություններ` դիմակ կրեք, որ անթրաշ վիճակներդ քիչ տեսնենք», գրել է Բաբկեն Հարությունյանը: