Բաբկեն Հարությունյանի ֆեյսբուքյան էջից.
«Սյունիքի մարզի սահմանամերձ գյուղերի անմիջական հարևանությամբ ադրբեջանացի զինվորականները պարբերաբար կրակոցներ են արձակում, ինչն այսօր արձանագրվել է ՀՀ ՄԻՊ կողմից։ Այլևս անքողարկելի է, թե ինչպես թշնամու հետ զուգահեռաբար Սյունիքի ուղղությամբ «կրակոցներ» են արձակում նաև քայլառաստ իշխանությունները՝ տարբեր քրեական գործեր հարուցելով դավաճան Նիկոլին մերժած Սյունիքի համայնքապետերի դեմ, որոնք երբ քայլառաստ պաշտոնյաները թռած էին՝ թշնամու երկրի զինվորականներին չէին թողնում քայլելով գրավել իրենց ղեկավարած համայնքները, Սյունիքի սահմաններին դիրքեր կառուցած նախկին մարզպետի դեմ, թե իբր վերջինը իր պաշտոնավարման ժամանակ 4 օր չի հաճախել աշխատանքի և այսպես շարունակ։
Հայաստանի իշխանությունների կողմից կոշտ ճնշումների իրականացումը ներքին ու արտաքին «թուրքի» դեմը չկզած Սյունիքի պաշտպանների վրա՝ ունի մեկ նպատակ՝ Արցախից հետո հանձնելու շարքում Սյունիքն է»։