«Պատիվ ունեմ» դաշինքի անդամ Բաբկեն Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Երկրում կատարյալ քաոս է, սահմաններին քաոս է, պետական համակարգը վերջնականապես փլվում է, արժեզրկվում է ամեն ինչ, թշնամու հազարանոց զորքը ետ չի վռնդվում մեր երկրից, Արարատի մարզի Տիգրանաշեն գյուղը (Քյարքին) Հանրային կոչվող հեռուստաաղբով հռչակվում է ադրբեջանական, սպանություններ, հանցավոր խմբեր և այսպես շարունակ։
Էսքանից հետո արժանապատիվ քաղաքացին ո՞նց է նստելու տանը և չգնա ընտրության, մանավանդ որ նրանցից շատերն ասում էին, թե փողոց դուրս չէին գալիս, բայց դավաճան վիժվածքների իշխանությանը մերժում են»։