«Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Քրեական պոեզիա տեսած կա՞ք: Սխալ ասացի քրեամաթեմատիկական պոեզիա:

Ահա զմայլվեք:

Ես եռամսյակը մեկ Շիրակի պետական համալսարանում եղած չարաշահումների վերաբերյալ քրգործերի մասին հարցումներ եմ հղում իրավապահներին ու ստանում այսպիսի ... քրեամաթեմատիկական պոեզիա: Իհարկե, ամեն ինչ օրենքով է, Սերժիկիս օրենքներով: Նույն օրենքներով ՇՊՀ վնասները չեն վերականգնված, մեղադրյալները պատասխանատվություն չեն կրում, մի մասն էլ դեռ մեղադրյալ չէ: Միայն օրենքները չեն նույնը: Նույն քննիչներն են, նույն դատախազները և նույն դատավորնեը: Հա, սխալ ասացի, դատավորներին դեռ չի հասել գործը, կհասնի այն ժամանակ, երբ բոլոր այս հոդվածներով վաղեմության ժամկետները լմնցած կլինեն: Այսինքն՝ ոչ մեկը պատասխանատվություն չի կրի: Հավանաբար այդպես էլ կլինի, եթե նոր հեղափոխություններ չլինեն արդարադատության նախարարության հոգևոր հայրերի և մայրերի գլխավորությամբ:

Նախկին և պաշտոնանկված կոռուպցիոներների հնարքը բացի քննիչներին ու դատախազներին կտրած-կապած ունենալը, հետները կիլոմետրերով ... կերած լինելը, մի ուշագրավ դրվագով էլ է գեղեցիկ: Շատ գեղեցիկ: Ինչպես նկատում եք այս և այլ պատասխաններից, որ ստացել ու հրապարակել եմ վաղուց, ՇՊՀ-ին առնչվող բոլոր քրեական գործերը դեռ վաղուց որոշած են ունեցել միավորել մեկ գործում և միասնական քննել: Այդ, այսպես կոչված, միասնական քննության շրջանակներում ասում են՝ արդեն 1000 հոգու են քննել: Դուք գիտե՞ք՝ ինչ է նշանակում 1 հոգու պատշաճ քննել, ես գիտեմ. որոշել, ծանուցագիր սարքել, ղրկել, կամ զանգել, անցագիր սարքել, ներս հրավիրել մարդուն, ծանոթացնել իրավունքներին, հարցաքննել, արձանագրել, ստորագրել և այլն, դա 2-3 ժամվա գործ է առնվազն: Հիմա բազմապատկեք 1000-ով: Ու մի 2000 հոգու քննելու էլ ակնարկ են անում, որ լրիվ ու լիարժեք ու օբյեկտիվ ու ամբողջական ու պայծառ քննություն անեն, ինչպես ասվում է քրեական ավետարանում: Սա չքնաղ մի հնարք է, որով Քրիստոսը, եթե սխալվի գալուց մտնի Հայաստան, տեսնի դեռ մարդիկ չեն հասցրել ավարտել այդ միացյալ գործերի քննությունը, ասի, դե լավ, ես երևի շուտ եմ եկել, ... նորից գնա, էս գործերը դեռ քննելու են, հետո 2200 թվականների կողմերը գերեզմաններից հանելու են հանգուցյալ ուսանողներին, հանգուցյալ դասախոսներին, հանգուցյալ կասկածյալներին ու հանգուցյալ մեղադրյալներին, որպեսզի վերջնական հարցաքննեն էլի մի 3000 հոգու, որ արդարադատություն լինի վերջապես:

Ես՝ ոչուբարով ՇՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահս, արդեն երկու տարի է պատասխանատվության ինչ-որ ծավալ ունեմ այս համալսարանի մասով և օր չկա, որ այս կամ այլ հարցերով ջանք ու ժամանակ չդնեմ այդ գործում, ո՛չ մեդալ եմ ուզում, ո՛չ էլ ռոճիկ, ո՛չ էլ դոբեռման-պինչեռ, ո՛չ էլ ուզել եմ: Բայց էս ի՞նչ վարք ու վերաբերմունք է: Սա Հայաստանի մի փոքրիկ համալսարանի տասնյակ քրգործերով հետաքննություն է կոչվում, ինչ Մարտի 1, ինչ Հոկտեմբերի 27, ինչ գազի ստրկական պայմանագիր, ինչ բան...

Պատկերացնո՞ւմ եք համալսարանական վարչական կոռուպցիայի գործերով այսպիսի ճահճում դեգերողները ոնց են ավելի բարդ գործերը քննում: Չէ ինչ սաբոտաժ, ուղղակի մարդիկ աշխատում են: Գործ է՝ անում էն, էլի:

Ո՛չ ես, ո՛չ հոգաբարձուներից որևէ մեկը, ո՛չ խորհուրդը, ո՛չ համալսարանի աշխատակազմը լիազորություն չունի քննչական և դատախազական գործեր անելու, անի՝ կլինի ինքնիրավչություն, լիազորություն անցում: Ով պտի անի՞, կներեք արտահայտությանս համար: Կարո՞ղ է գործն էն քննիչներին պտի տալ, որոնք իմ ու խորհրդի դեմ մուտիլովկեքը որպես հանցագործության մասին հաղորդում ստանալուց 10-12 րոպե հետո գտնում են ինձ ու մյուս հոգաբարձուներին, 13-18 րոպեից հրավիրում հարցաքննության, 3 ժամ հարցաքննում են ու ... հասկանում են որ հանցակազմ չկար: Էդ արագագործ քննիչներից չկա՞ն ՀՔԾ-ում, չեմ հասկանում:

Հիմա մի խորամանկության մասին պատմեմ: Էդ գործերի մեջ մի քանի դրվագ կա, երբ գնումներից մեկի վրա ծախսվել է 3-7-ապատիկ ավելի շատ գումար (տարբեր լուրեր են հասնում 3, 4, 5, 6, 7- ապատիկ, դժվարանում եմ ասել քանիսապատիկ), քան շուկայում նոմինալ գինն է եղել այդինչ ապրանքի կամ ծառայության: Ու փոխանակ այդ մի դրվագն առանձնացնեն, ավարտեն քննությունը, մեղադրանք, դատ-դատաստան անեն, այդպիսի գործերը միավորել են այնպիսի գործերի հետ, որոնք, իրենց ասելով, մի քանի հազար վկայի հարցաքննություն են պահանջում: Իսկապես հնարավոր չէ՞ գնումների գործերն առանձնացնել ավարտել, էն մյուսները շարունակել: Ես պիտի ասե՞մ այս կարգավորման մասին, երբ պետությանը մի քանի հարյուր միլիոնի վնաս են տվել, ո՞վ պիտի ասի, նախարա՞րը, վարչապե՞տը, վարչապետին դիմե՞մ, որ դիմի դատախազությանը, որ գործերն առաջ տա՞ն: Է՞լ ինչ անեմ, ասեք հասկանամ, շպագատ իջնե՞մ, մեկդ հուշեք՝ ինչ են անում այսպիսի դեպքերում, սկսեմ լրագրողական հետքաննություն անե՞լ, օգտագործե՞մ օրինական ու անօրինական մեթոդներ հանցագործներին գտնելու, բացահայտելու, ձերբակալելու, դատախազության դեմի կոնդին կապելու, ու զանգել ասելու համար, որ կորեյկոներն այդտեղ կապած են, էս էլ թղթապանակները, ելեք տարեք ներս, հա՞: Կարո՞ղ է դատավորների գործն էլ ես անեմ, հետո դառնամ Ազգային ժողով, որպեսզի համաներում չանեմ...

Ես գիտեմ այս քննադատությանը քննիչներն ու դատախազությունը հրապարակավ ասելու են՝ ամեն ինչ օրինական ընթացակարգերով ենք անում, ուզածներդ ի՞նչ է, համբերություն ունեցեք, վըյ, միավորելը ճիշտ էր քրգործերը քան, թե քանդելը, ժամանակին միավորել ենք, հիմա դնենք էլի անջատե՞նք: Արդարացում, ինչքան ասեք: Ես իրենցից լավ գիտեմ իրենց տեքստերը, ազնիվ խոսք, 25 տարուց ավելի տեսել, կարդացել ու պատեպատ եմ խփել ինձ:

Էս դրությունների համար ենք ասում՝ արմատապես, արագ փոխեք համակարգը, քայքայվեցինք այ մարդ: Էս 2 տարում, ինչ ՇՊՀ ՀԽ նախագահ եմ, 30 անգամ մտածել եմ՝ թարկը տուր, հրաժարվիր, գնա գործերովդ, հո միջների համբալը դու չե՞ս, շների հաչը չհաշված. գիտեն թե աշխատասենյակ ու միլիոններ ունեմ ՇՊՀ շենքում, ոտներս սեղանին դրած ամեն օր կաշառք եմ հաշվում շաբաշից առաջ: Հետո ամեն անգամ մտածում եմ, տեսնես ընչի՞ պտի հաղթեն ինձ: Առը հա, թե կհաղթեք: Հրաժարական չի լինելու, բոլոր սաբոտաժնիկներին խելագարության դուռն եմ հասցնելու, տուն եմ ղրկելու, իսկ ՇՊՀ-ն ու մյուս հանրային հարստությունները թալնածները պատասխանատվության ու իսկական դատարանների առաջ են կանգնելու: Շատերը չեն հավատում նույնիսկ, իսկ ես գիտեմ, որ այդպես է լինելու:

Հետգություն.

Երևի արժե, որ ՇՊՀ լրագրություն սովորող ուսանողներն սկսեն որպես կուսրային և դիպլոմային ՇՊՀ թալանի լրագրողական հետաքննություն իրականացնել: Այդ թեմաները չկան թխելոցու և գրագողության աշխարհում»: