«Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Եթե ինչ-որ մեկը մնացել է դեռ, որ գլխի չի ընկել, թե ինչու են հազարավոր մարդիկ դժգոհում Հայաստանի դեմ գործողություններով ու հայտարարություններով աչքի ընկած, ընտրությունները մերոնցից ոչ պակաս վարպետությամբ կեղծած բռնակալ Լուկաշենկային շնորհավորելուց, բացատրեմ հնարավորիս կարճ: Դիվանագիտական լեզվով այդ շնորհավորանքն աջակցություն է նրան, ում շնորհավորում են: Դա հարուցում է մեր դժգոհությունը, երբ հիշում ենք, որ շնորհավորողը ոչ թե Սերժիկի նոմենկլատուրային կաբինետից շարքային մեկն է, այլ նա, որ առաջնորդեց Հայաստանի հեղափոխությունը բռնապետության դեմ, որը ելել էր քաղաքական այլանդակությունների դեմ, ազատ և արդար ընտրությունների համար էր պայքարում 10 տարուց ավելի, բանտեր էր նստում, չէր նահանջում, ու չէր շնորհավորում 2007, 2008, 2012, 2013, 2017 թվերի ընտրակեղծարարներին, որը Մարտի 1 էր տեսել ու շատ լավ պատկերացնում էր գարշելի կառավարման կերպարը: Այդ մարդը վերցնում ու աջակցություն է հայտնում սերժիկից ու ռոբիկից ոչ պակաս բռնապետին: Էլի բարդ եմ բացատրո՞ւմ, թե՞ բոլորդ դիվանագիտության ակադեմիկոս եք, դժգոհողներս էլ՝ տգետ ու տհաս: Կներեք, բայց քաղաքականությունը հարմարվողականություն լինելու հետ մեկտեղ հնարավորի մշակույթ է ուզածին հասնելու համար: Ես չգիտեմ՝ ինչ է ստանալու Հայաստանն էդ աջակցության համար, բայց եթե կա մեկը, որ գիտե, պարզ ասեք հասկանանք, ասենք՝ այ խելացի, այ փայլուն ու պայծառ քայլ արեց, որ աջակցեց Հայաստանի դեմ բազմիցս թշնամական վերաբերմունքով աչքի ընկած բռնակալին: Էդ շնորհավորանքը կեղծավոր բան էր, երկակի ստանդարտի դրսևորում: Ես չեմ ասում, թե քֆրտել էր պետք կեղծարարության համար, այլ ընդամենը հարկավոր էր համբերատար լինել, մեջտեղ չելնել ու չխայտառակվել ազատությունների համար պայքարողների ու դա հասկացողների առաջ: Չէ մի չէ, ժողովրդավարության միջնաբերդ, լիքը մարդ մեկ օր է չի հասկանում, թե ինչն ստիպեց Նիկոլին այդպես հապշտապ աջակցություն հայտնել սալդաֆոնին, մարդիկ, որ կյանք են դրել Հայաստանում բռնապետական համակարգը քանդելու համար, ապշած են: Էդ վազեվազ շնորհավորանքի հեղինակը չգիտեմ՝ ով է, գուցե սերժիկյան չբարեփոխված ԱԳՆ ինչ-որ մի գիտունիկ դինամիտ, բայց պատասխանատուն ակնհայտորեն Նիկոլն է: Ցավոք, էդ աջակցությունը եկավ արդարացնելու մեր երկրում եղած բոլոր ընտրակեղծիքներն ու հարակից հանցագործությունները: Հազար ափսոս: Խնդրում եմ ցածն ինձ դիվանագիտության և քաղաքականության վարպետության դասեր չտալ, ես եթե լսեի էդ դասատուներին, Սերժիկը հիմա Բաղրամյան-26-ում կլիներ, իսկ ես՝ բանտում»: |
«Էդ աջակցությունը եկավ արդարացնելու մեր երկրում եղած ընտրակեղծիքներն ու հարակից հանցագործությունները». Լևոն Բարսեղյան
18:41 - 11.Օգոստոս.2020
Առաջարկում ենք նաև
22/03/22 09:30
Ինքնակերտված «հերոսից» հակահերոս՝ մեկ քայլ. «Փաստ»
06/09/20 19:38
«Քրեական պոեզիա տեսած կա՞ք». Լևոն Բարսեղյան
11/05/20 23:38
«Նիկոլ ջան, ախպեր ջան, ո՞նց ես...». Լևոն Բարսեղյան
18/03/20 18:25
«Այս համաշխարհային մեկուսացումը միայն առողջական կամ բուժական խնդիր լուծելուն չի մղում մեզ». Լևոն Բարսեղյան
30/01/20 23:44
Գնալու էր գրեր Հայաստանը կարող է ունենալ ոչ պակաս, քան 8 վարչապետ, մասխարա դառնայինք․ Լևոն Բարսեղյան
Լրահոս
11:15
Պատմականորեն հայոց քաղաքական նախագծի հաջողությունը միշտ մեծապես պայմանավորվել է արդյունավետ դաշնակցակերտմամբ, իսկ ձախողումը՝ «սխալ շրջապատ ընկնելով. Է...
21:25
Երևան քաղաքում կառավարման ճգնաժամ է, ու դա տեսնելու համար պետք չէ մասնագիտական գիտելիք. թուրքագետ
12:47
Ըստ Աղազարյանի՝ «կալանքն օգտագործվում է որպես ճնշման միջոց՝ անհրաժեշտ ցուցմունքներ ստանալու համար». Արտակ Զաքարյան
11:45
Կարծես թե, ես սկսում եմ ավելի գեղեցիկ հագուստ կրել եւ ավելի լավ տեսք ունենալ․ Աննա Հակոբյան (ֆոտո)
12:30
Չի կարելի թշնամուն ավելի շատ վստահել, քան քաղաքական հակառակորդին, բանակցության մասին էլ իմանալ Ալիևից. Շարմազանով
13:40
Չենք կարող բացառել, որ բանակից են տեղափոխելու՝ էլ ավելի թուլացնելով առաջնագիծը. Կարեն Վրթանեսյան
10:20
Նիկոլը ոչ թե Հայաստանը «տանում է Եվրոպա», ինչպես շատերն են փորձում իրենք իրենց մխիթարել, այլ Ադրբեջանը բերում է Հայաստան. Կարեն Վրթանեսյան
11:00
Հայաստանի ու Ադրբեջանի դիվանագիտական մեղրամիսն աստիճանաբար վերածվում է դիվանագիտական փոխհրաձգության. Աբրահամյան
11:26
Պետական դավաճանության մասին իմանալու և չհայտնելու համար վարչապետի վրա է պետք հոդված դնել․ Դանիելյան
12:59
«Այն բանտիկով փաթաթված նախագծերը, որոնք բերվում են այստեղ, մի իրականություն է, ու կա մյուս՝ Գառնիկ Դանիելյանի ասած իրականությունը»․ Գեղամ Մանուկյան
12:10
«Ստացվում է, որ Էրդողանը հանձինս «մեծարգոների» շերտի Հայաստանում արդեն ունի իր սոցիալական հենարանը»․ Վահե Հովհաննիսյան
10:40
Ադրբեջանը խոշոր մասշտաբներով զինվում է, որպեսզի հասնի ՀՀ-ին իջեցված նախապայմանների բավարարմանը. Տիգրան Աբրահամյան
15:35
Ռադիոյի նորանշանակ տնօրենը նախասրահում, գարշապետի հրահանգով` Բաքվի և Անկարայի ժամը ցույց տվող ժամացույցներ է տեղադրել. Իշխանյան
14:45
Տիկ, քո բացակայությունը մեր պարտության պատիժն ա, որը չափից դուրս ծանր ա տանելու համար. զոհվածի քրոջ հուզիչ գրառումը
10:20
Նրանք, ովքեր լռում էին Արցախի բլոկադային, կա´մ մոլորյալ են կա´մ իշխանության հրահանգավորմամբ քարոզիչ. Տիգրան Աբրահամյան
11:10
Իշխանությունն Արցախի հետ տեղի ունեցածի պատասխանատվությունն ուզում է բաշխել բացառապես արցախցիների վրա. Տիգրան Աբրահամյան
14:30
Արդյոք Բակո Սահակյանը գիտի՞, որ ՀՀ իշխանությունը նույն կերպ է վարվում Արցախի հետ, ինչպես Բաքուն՝ իր
10:00
Մեկ տարի առաջ այս օրերին Արցախի բանակում ծրագրված պլանները 5-10%-ի չափով էին իրականացվում. Տիգրան Աբրահամյան
10:50
Հայաստանի միջպետական 2 ճանապարհին` Գնթունիք ու Ծովագյուղ սուպերմարկետների մոտ, երթեւեկությունը խայտառակ վիճակում է. Հակոբ Բադալյան
13:55
Ամենաարգահատելին այն է, որ այս ամենը ոչ միայն համարվում է ընդունելի, այլ նաև խրախուսելի և ծայրահեղ «շուստրիության» նշան. Վարդան Ոսկանյան
12:25
Էդքան փող են հանում մեր սարերից մի 2 տարվա մեջ, հասկանում ե՞ք ինչի մասին է խոսքը. Արթուր Խոջաբաղյան
10:15
Բաքվին միակողմանի զիջումներ անելուց հետո իշխանության որոշ դեմքեր հիմա ամառային հանգիստն են վայելում. Տիգրան Աբրահամյան
13:00
Խորհուրդը պետք է հրաժարական տա․ ռադիոյում ցենզուրա ներդնելու փորձը պատճառներից մեկն է. Գարեգին Խումարյան
12:00
Հնարավոր կլինի՞ խուսափել ռեգիոնալ ցնցումներից, երբ այն գրեթե անխուսափելի է թվում` դժվար է կանխատեսել. Տիգրան Աբրահամյան