«Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «էս պահերին մտածում եմ, թե մեզ պետությունը վայթե շատ է, մեզ պապայական կայսրություն է պետք հեռվում՝ Տիզբոնում, Մասկվայում կամ այլուր, վերից ասեն՝ նստեք, վերից ասեն՝ ելնեք, վերից ասեն՝ ուտեք, վերից ասեն ․․․
Հետո մտածում եմ, թե մեզ չէ, ձե՛զ է շատ պետությունը, տո գաղութն է շատ, տո կոնցլագերն էլ է շատ։ Էդ ի՞նչ հեշտ մոռացաք էն տառապանքը, որով անցել ենք, էդ ինչ էժան եք խուրդում ընտրյալ լինելու պատիվը, էդ ինչ լավ եք բացահայտում ձեր զոնալ բնափիլիսոփայությունը։ Ամրագրե՛ք քֆուրն էլ, չափալախն էլ, ծեծն էլ ԱԺ կանոնակարգ օրենքով պրծեք, գրեք, որ ով սադրի՝ գա․․․րդիրոբ է, ով սադրանքին ենթարկվի՝ էլ ավելի գա․․․րդիրոբ է, ով չենթարկվի զակոնին՝ նակազատ կլնի, գրեք, որ ճիշտը մեկն է, ով առաջինն է խփում, ճիշտ է, թե չէ չէր խփի։
Ափսոս, էս կարգի անկո՞ւմ։
Հետո մտածում եմ, որ սա քավարան է, կոնցլագերից ոչ ոք հեշտությամբ չի ազատվել, բանտերից՝ հա, բայց ոչ կոնցլագերից; Առավոտ ափսոսում էի, որ պատգամավոր չեմ։ Հիմա այլևս չեմ ափսոսում, ինչպես նախկինում չեմ ափսոսացել։
-Ասենք, Սասունը խփի, հասկացանք, Արտակ ջան, դո՞ւ ընչի խփեցիր,-վերաձևակերպելով դասականին: Այսպես է լինում, որ իմանում ես մարդու հոգում ով է քնած, կամ զնդանած։
Կարելի է ասել, որ մխիթարություն է այն ժողովրդական խոսքը, թե ջրի բերածը ջուրը կտանի, ովքեր հեղափոխության ալիքով, համարյա պատահական թռել են իշխանության աթոռներին, կմաղվեն կգնան, տեղները կգան նյարդերից ձիգ, գլուխները տեղը, պետության շահը անձնականի քացու տակ գցած մարդիկ, բա ժամանակն ու հույսերը ո՞վ է մեզ վերադարձնելու։ Հույսերն էլ ջանդամ, կյանք է, ինչ ասես կպատահի, էգուց իրար հետ բարիշելու են, հաց ուտեն, բա ժամանակի մեքենան ո՞վ է սարքելու»: