Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Բացառությամբ մի քանի դեպքի, որ սահմանված են քրեական օրենսգրքում (Ցեղասպանության ժխտում, կասկածի տակ առնել, մարդուն ֆիզիկական ոչնչացման, առողջական կամ գույքային վնաս հասցնելու հայտարարություն և այլն), ոչ մեկը քրեական հետապնդման չպիտի ենթարկվի խոսքի համար։ Ոչ ամենաստոր զրպարտության, ոչ ամենազզվելի վիրավորանքի համար։ Այդ դեպքերի համար քաղաքացիական վեճի կարգավորումն է գործում մեր երկրում արդեն 9 տարի։ Դա էլ է մարտահրավեր, բայց շատերը և ես տարիներով պայքարել ենք, որ իշխանությունը հնար չունենա իրեն կամ իր մերձավորին դուր չեկած խոսքը զրպարտություն կամ վիրավորանք ձևակերպելով մարդուն հալածելու, դատելու, քրեական հանցագործ դարձնելու, ինչպես օրինակ վարվեցին Նիկոլի հետ իր քննադատական հոդվածի պատճառով մի 19-20 տարի առաջ։
Իրենց վիրավորված կամ զրպարտված համարող մարդիկ գործող օրենսդրությամբ կարող են դիմել դատարան, պահանջել վիրավորողից կամ զրպարտողից ներողություն կամ բարոյական վնասի փոխհատուցում՝ համապատասխանաբար՝ մինչեւ 1 մլն և մինչեւ 2 մլն դրամի չափով, կամ՝ ներողությունն էլ, փոխհատուցումն էլ միասին։ Սա վերաբերվում է ևʹ ինձ, ևʹ ինձնից մինչև հոգու խորքը վիրավորվածներին, զրպարտած չկամ, իսկ գիտակցված մի քանիսին, իհարկե, վիրավորել եմ, քրֆել եմ, որովհետև իմ արժեհամակարգը, թեպետ ամենահանդուրժողներից է, սակայն հորթական չէ. երբ ինչ-որ թերմարդ քառորդ ժամ վիրավորում ու քրֆում է ընտանիքս ու կտրում է ճամփես, իսկ միլիցիք սերժիկի մենթերի հոգեկերտվածքով դիտում են ընդամենը, հարկ եմ համարում սրտիս խոսքն ասել, դրա համար ստանձնելով սպառիչ և օրինական պատասխանատվություն։ Իհարկե, բնազդային գայթակղությունը մեծ է՝ նման բան անողին հաճույքով սվաղել պատերին, բայց քաղաքակրթական դասն ինձ ասում է, որ դա վատ եղանակ է։ Հիմա շատ լուրջ մտահոգ եմ, որ իմ փոխարեն էդ վիժվածքներին պատերին չսվաղեն մերձավոր և հեռավոր ընկերներս, որ արդեն օրուկես է գրում, զանգում, հանդիպում ու ինչ ասես առաջարկում են։ Ես սաստում եմ, այնպես ինչպես սաստում եմ իմ էջում ստալին արնախումի նկարը դնող, վրան «расстрелять эту суку» գրողներին, բայց ես պատասխանատու չեմ ինձնից անկախ հետևանքների համար։ Եվ եթե թերմարդը նաև վիժվածք է, ուրեմն միայն ես չեմ նկատում դա ու վիժվածքի կերպարով հանդիսանում է ամենուր և բոլորը չէ, որ իմ պես համբերատար կարող են լինել։ Ստացվում է, որ ես անուղղակի պարտավորություն ունեմ իմ ճամփեն ուրբաթ և նախկինում կտրած վիժվածքների կյանքի համար և դիմածնոթային վնասվածներից զերծ մնալն ապահովելու հարցում։ Հիմա ասե՞մ, որ եթե մի օր էդ կրծողներին գտնեն ոտնատակ տրված, ես կապ չունեմ։ Իմ արժեքային հենքն ասում է, և ես անելիքս հայտարարում, հետո եմ անում, ոչ դալաններում, ոչ շքամուտքում, ոչ ծածուկ։ Սա թող անդորր չբերի էն օրվա վիժվածքերին և իրենց շինարարներին, որովհետև արդարության բնությունը ոչ ոք չի չեղարկել, չի էլ չեղարկելու. հատուցվելու են բոլորը և համարժեք, տեղ-տեղ անհամարժեք, բայց էդ զեղչերն էլ են հատուցվելու։ Դատի չեմ տալու, ոչ մի փաստաբան չի չաղանալու իրենց պապաներից։
Երբ խոսում եմ խոսքի ազատությունից (արդեն 40 տարի) ի նկատի ունեմ ինքնարտահայտման բոլոր ձևերը լռությունից սկսած վերջացրած ինքնասպանությամբ, շապիկի վրայի գրառումից մինչեւ քֆուրը։ Յուրաքանչյուր արտահայտչաձև իր պատասխանատվությունն ունի՝ զրոյականից մինչև քրեականը, վայրենականից մինչև արհամարհականը։ Սա իսկապես բնությամբ է սահմանված։ Որոշ ստանդարտներ, այնուհանդերձ ձևավորվում են կախված մշակույթից, ավանդույթից, փորձից, գիտելիքից և այլն։
Արտահայտման ազատությունը բացարձակ իրավունք է, սա հարաբերական կամ պայմանական չէ, յուրաքանչուրն ինքն է որոշում՝ ինչ բեռ առնել շալակը։ Մեկը Շվեյցարիայում ասում է՝ հայոց Ցեղասպանություն չի եղել, բռնում դատում են, նստում ելնում, նորից է ասում, նորից են բռնում դատում…։ Երբ արտահայտման ազատությամբ բռնանում են այլոց իրավունքներին, պիտի պատրաստ լինեն հատուցման։ Երբ մարդուն հարցնում են, ե՞րբ ես վերջին կաշառքը վերցրել, չպիտի հուսալ, որ հարցական նշանի առկայությունը բեկանում է զրպարտության մեղադրանքը (եթե մարդը կաշառք չի վերցրել, իհարկե), դրա հատուցումը կարող է լինել հարց.-այն բանից հետո, երբ մայրդ թարկեց Ծերեթելու խաչմերուկում կանգնել…..։) Երբ մեկը որոշում է պառկել ուրիշի ճամփին, որովհետև որոշել է այդպես ինքնարտահայտվել, պատրաստ պիտի լինի, որ կանցնեն իր վրայով։
Իսկ ընդամենը խոսքի համար, բացի սկզբում նշածս դեպքերի, բռնել դատելու, ծեծելու կոչեր անողներին խնդրում եմ չտաքանալ, համբերատար լինել, հատուցման բազմաթիվ եղանակներ կան։ Պրոպագանդան փակ համակարգերում է մահացու, բաց համակարգերում դա չիմացողներին կթելու գործիք է ընդամենը, իռացիոնալ բաները, որ հիմարության կողքերն են, ոչ մի պրոպագանդայով չի տարածվում, հենց ցուրտը տալիս է, սառում, ընկնում են գետնին, հետո անձվերը լվանում, լցնում է կոյուղի, մեր կոյուղին էլ լցվում է Կասպից ծով, ինչպես գիտեք։ Ուղղակի պիտի թույլ չտալ, որ համակարգը փակվի, փակ դառնա։ Բաց համակարգում պրոպագանդայի, ստի, զրպարտության պրոգրեսը ոչնչանում է ազատ և բազմազան հակազդման շնորհիվ։
Ճշմարիտ է, կոնցլագերից դեռ մի ոտ դուրս դրած խարխափողները դեռ երկար են տվայտելու գյալմապիցցառուների և սերժատառականների հոգևարքից, բայց դա ծանր բուժման կուրս է իրականում՝ կամ կապրեն կամ հումուս կդառնան։ Բա ինչ էիք ուզում, սերունդներ են մեծացել կոնցլագերում, սիրելիներս, դրա մետաստազները էլի մի ինչ-որ ժամանակ ոտի տակ են ընկնելու։
Պաչում եմ ։)
Ձեր՝ Կինո Երևանի մայլի ազգային անվտանգության խորհրդի գյուղնախարար»: