Բժիշկ-ուռուցքաբան Վահե Տեր-Մինասյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Պատրաստ եմ կիսել պատասխանատվությունը։
Հարգելի պարոն Սիմոնյան, ուզում եմ շնորհակալություն հայտնել այն երկար սպասված ապտակի համար, որը հնարավոր է ոմանց վերջապես կվերադարձնի ադեկվատության զգացողությունը։ Ցավոք, ինքս ներկա չեմ եղել և անձամբ հնարավորություն չեմ ունեցել մասնակցելու։ Միաժամանակ ինձ համար պատիվ կլինի կիսել ցանկացած պատասխանատվություն եթե իհարկե իրավապահ մարմինները կգտնեն դրա անհրաժեշտությունը»։
Հիշեցնենք, որ այսօր՝ ապրիլի 29-ին, ծեծկռտուք է տեղի ունեցել «Ադեկվատ» կուսակցության ղեկավար Արթուր Դանիելյանի և ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի միջև: