Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ռեկտոր Սոնա Հովհաննիսյանի հրապարակումը.

«Կարծում եմ պատվաբեր չէ ղեկավարին կամ կառավարությանը ամեն առիթով աստվածացնելը կամ վարկաբեկելը:
Հարգենք մեկմեկու առանց ավելորդությունների:

Կարծում եմ փոխարենը հարկ է կիսել յուրաքանչյուրս մեր բաժին մեծ կամ փոքր գործի պատասխանատվությունը և դա անել նվիրումով և սիրով:

Անձամբ ես կարծում եմ, որ Ամուլսարի ջրերը պղտոր են, բայց գիտեմ, որ ամեն լուծում հիմնավոր և պրոֆեսիոնալ պետք է լինի»: