Թուրքիան պատրաստ է «կիսել իր փորձը» ԱՄՆ-ի հետ, կապված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վերջին հայտարարության հետ, որով նա ասում է, որ կառուցելու է նոր մայրուղիներ, երկաթուղային գծեր, օդնավակայաններ և այլն: Այսօր Անկարայում իշխող Արդարություն և զարգացում (AKP) կուսակցության ժողովի ժամանակ Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հայտարարել է, որ Թուրքիան պատրաստ է օգնել ԱՄՆ-ին կառուցելու երկաթուղային գծեր արագընթաց գնացքների համար, ինչպես նաև օդանավակայաններ:

 


« Թուրքիային նայում են այլ աչքերով, այն ինչ Թուրքիան կարող է իր փորձով կիսվել բոլորի հետ : Օրինակ Բեռլինի օդանավակայանի բացումը հետաձգվել է վեցերորդ անգամ, տեխնիկական խնդիրների պատճառով , մինչ դեռ մենք 2018թ. փետրվարի 26-ին բացելու ենք աշխարհի ամենամեծ օդանավակայանը:

 

Այնպես, որ Թուրքիան կարող է բարի կամքի դրսևորում ցույց տալ և կիսվել իր փորձով բոլոր ցանկացողների հետ»- ավելացրել է նա:

 

Կարեն Հովհաննիսյան