Շնորհակալություն Նիկոլ!!!!
Շնորհակալություն յուրաքանչյուրիս մեջ ստրուկին, հուսահատվածին, գրին քարտի կամ ռուսական քաղաքացիության մասին երազողին սպանելու համար։ Շնորհակալություն ժողովրդի հաղթանակի համար!!!
Դե իսկ ՀՀԿ-ն այսօր երկարատև (մոտ 10 տարվա) ծանրագույն հիվանդությունից հետո ինքնասպանություն գործեց.... Հա բայց մի քանի բոց էսօրվա նիստից կհիշեմ - օրինակ հանրապետականներն անսպասելի այսօր իմացել էին, որ առողջապահական համակարգում կա պետական պատվերի անհամաչափ ու անազնիվ բաժանում, որ ինչ-որ ուժեր ստորաբար կրճատել են առողջապահության բյուջեն... բայց ոչինչ ոմանք էսօր գլուխ էին գովում, որ անգամ համարձակություն են ունեցել փողոց դուրս գալ... բա էլ հերոսը ոնց է լինում???
Բայց նրանց բոլորին մենք շատ շուտով կմոռանանք, կհիշենք մեր հեղափոխությունը, մեր հաղթանակն ու մեր Նիկոլին
Շնորհակալություն Նիկոլ!!!
Վահե Տեր-Մինասյան